Orange-ի բաժանորդներից մեկն այս տարի ևս կդառնա Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր: Օրանժ Արմենիայի ֆեյսբուքյան էջում կազմակերպվող վիդեոմրցույթի հաղթողը կստանա դեպի Կանն ուղևորության ամբողջական փաթեթ երկու հոգու համար՝ ներառյալ ավիատոմսեր, համար հինգաստղանի հյուրանոցում, անձնական վարորդ և մուտք դեպի կինոփառատոն կարմիր գորգով՝ աշխարհահռչակ կինոաստղերի հետ միասին:
ՙՈւրախ ենք այսօր հայտարարել «Դեպի Կաննե վիդեոմրցույթի մեկնարկը: Արդեն հինգերորդ տարին անընդմեջ Orange-ն իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում որպես պատվավոր հյուր մասնակցել այնպիսի կարևոր և հեղինակավոր իրադարձության, ինչպիսին Կաննի միջազգային կինոփառատոնն է: Կարծում ենք, որ սա բացառիկ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում և գնահատում են կինոն: Ակնկալում ենք մեր բաժանորդների ակտիվ մասնակցությունն այս մրցույթին և անհամբեր սպասում նրանց յուրօրինակ տեսանյութերին՚, - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Մրցույթին մասնակցելու համար Orange-ի բաժանորդները պարզապես պետք է պատրաստեն ՙԵրազ տեսա՚ կինոյում էիե թեմայով կարճ տեսանյութ, բեռնեն այն ինտերնետ և մինչև մայիսի 6-ը տեսանյութի հղումն անձնական նամակով ուղարկեն Orange-ի Բաժանորդների սպասարկման թիմի ֆեյսբուքյան էջին՝ նամակում նշելով իրենց ամբողջական անունն ու ազգանունը, անձնագրային տվյալները, Orange հեռախոսահամարը, ինչպես նաև լրացուցիչ կոնտակտային հեռախոսահամար: Հաստատվելուց հետո տեսանյութերը կհրապարակվեն Orange-ի ֆեյսբուքյան էջում և հասանելի կլինեն քվերակության համար:Քվեարկության ավարտին` մայիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ առավելագույն թվով Facebook-քվեներ (like-եր) հավաքած տասնհինգ տեսանյութերը կքննարկվեն Orange-ի ժյուրիի կողմից, և դրանցից լավագույնին կշնորհվի մրցանակը: Ժյուրին հատկապես գնահատելու է տեսանյութերի յուրօրինակությունը, հումորը, ստեղծագործական ու հուզական կողմը, սակայն ոչ տեխնիկական որակը: Տեսանյութը կարելի է նկարահանել ինչպես տեսախցիկով, այնպես էլ բջջային հեռախոսով, այն չպետք է գերազանցի 1 րոպե տևողությունը: Հաղթող տեսանյութի հեղինակի անունը հայտնի կդառնա մայիսի 8-ին, Orange-ի գրասենյակում, ուր կհրավիրվեն ամենաշատ քվեներ հավաքած տասնհինգ տեսանյութերի հեղինակները:
Հիշեցնենք, որ Orange-ը Կաննի կինոփառատոնի պաշտոնական գործընկերն է 2000թ.-ից ի վեր: Հայաստանում Orange-ն արդեն հինգերորդ տարին անընդմեջ հնարավորություն է տալիս իր բաժանորդներին մասնակցել փառատոնին որպես պատվավոր հյուր: