Հայաստանում սահմանադրական
բարեփոխումների անցկացումը կարևոր է ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից,
Հայաստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ
հանդիպման ժամանակ հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Եվգենի Տանչևը:
Նա ընդգծել է այն դրույթների կարևորությունը, որոնք
ապահովում են քաղաքական փոքրամասնությունների իրավունքները: ՙԱյդ հայեցակարգն
արտացոլում է Հայաստանի`ժողովրդավարացման ձգտումը՚,- հավաստիացրել է փորձագետը:
Տանչևը նշել է, որ կառավարման խորհրդարանական համակարգի
անցման` սահմանադրական բարեփոխումների առաջարկած այլընտրանքը քաղաքական
մեծամասնության և փոքրամասնության միջև հավասարակշռության ապահովման արդյունավետ
մեթոդ է:
Աշխատանքային քննարկումների ընթացքում, անդրադառնալով
կառավարման խորհրդարանական համակարգի հանրապետության անցման հնարավորությունները,
ընդգծվել է, որ խորհրդարանը պետք է ունենա կառավարության գործունեության նկատմամբ
վերահսկողական գործառույթներ, սակայն պետք է նվազագույնի հասցվեն մեխանիզմները,
որոնք կարող են հանգեցնել գործադիր իշխանության հաճախակի փոփոխությունների:
Ընդգծվել է, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում պետք է
բացառել երկրի նախագահի և կառավարության ղեկավարի գործառույթների կրկնման
հնարավորությունները:
ՙԿարծում եմ, որ այդ բարեփոխումները կնպաստեն Հայաստանի
դինամիկ զարգացմանը, մասնավորապեսª եվրոպական արժեքների, ժողովրդավարական նորմերի,
մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների լիարժեք ներդրմանը: Նման
բարեփոխումներ արդեն իրականացվել են 2005 թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում,
որոնք, սակայն լիարժեք չէին: Հիմա ամենահարմար պահն է համակարգային բարեփոխումների
համար,
որոնք իրականացնելու համար հայ հասարակությունն արդեն ավելի
հասուն է՚,- հավաստիացրել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Կարլո Տուորին:
Փորձագիտական քննարկումներից հետո սահմանադրական
բարեփոխումների հայեցակարգի շուրջ
քաղաքական բանավեճեր տեղի կունենան, ինչից հետո այն կներկայացվի նախագահին:
Բարեփոխումների վերջնական տարբերակը կրկին կներկայացվի Վենետիկի հանձնաժողովի
քննարկմանը, որից հետո միայն փաստաթուղթը կներկայացվի Ազգային ժողովին:
Սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվե նախատեսվում է անցկացնել 2016
թվականի առաջին կիսամյակում:
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական
բարեփոխումները պառակտում են մտցրել ոչ իշխանական խորհրդարանական ուժերի
շրջանում: ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և
ՙԺառանգությունը՚ դեմ են իշխանությունների նախաձեռնած սահմանադրական
բարեփոխումներին, մինչդեռ ՀՅԴ-ն անհրաժեշտ է համարել մասնակցել բարեփոխումների
շուրջ քննարկումներին և ներկայացնել սեփական առաջարկությունները: ՙՕրինաց երկիր՚
կուսակցության, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի դիրքորոշումն դեռ պարզ չէ: