Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անձնական պատասխանատվություն է կրում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանցագործությունները թաքցնելու համար: Այդ մասին հայտարարել է պատգամավոր Նիկոլ Փալինյանը խորհրդարանի նիստում, որի ընթացքում Կոստանյանը ներկայացրել է իր գլխավորած կառույցի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:
Փաշինյանի ասելով, 2013 թվականին Կոստանյանը, զբաղեցնելով զինդատախազի պաշտոնը, թաքցրել է փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ Բուդաղյանին սպանել է հենց Խաչատրյանը: «Գլխավոր դատախազն անձնական պատասխանատվություն է կրում Սյունիքում տեղի ունեցող բոլոր այն հանցագործությունների, արյունալի պարզաբանումների, դանակահարությունների և սպանությունների համար, որոնց առնչվում են կամ մարզպետը, կամ նրա որդին ու մերձավորները», - նշել է Փաշինյանը:
Ի պատասխան` Կոստանյանը հայտարարել է, որ պատրաստ է կրել ողջ իրավական պատասխանատվությունը կայացված բոլոր որոշումների համար, և եթե Փաշինյանը պատգամավոր չլիներ, ապա ավելի հետևողական և զգույշ կլիներ իր հայտարարություններում: Կոստանյանի պատասխանը չի գոհացրել ընդդիմադիր պատգամավորին, ով գլխավոր դատախազի հայտարարությունները որակել է ոչինչ չնշանակող բառակույտ: «Դեռ 2013 թվականի հունիսին Արաբկիրի դատարանը որոշում էր կայայցրել Սուրիկ Խաչատրյանի և նրա որոշ մերձավորների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման վերաբերյալ: Սակայն ԱԱԾ-ում հայտարարեցին, որ «տեխնիկական պատճառներով» դա անհնար է: Այժմ, պարոն Կոստանյան, ձեր արդարադատության լեզվով ինձ բացատրեք, արդյո՟ք հնարավոր է, որ ԱԱԾ-ն «տեխնիկական պատճառներով» հրաժարվի գաղտնալսել ընդդիմադիրների հեռախոսային խոսակցություները», - հետաքրքրվել է Փաշինյանը:
Կոստանյանը խուսափել է պատասխանել ընդդիմադիր պատգամավորի հարցին` պահանջելով միայն «հարգանքով վերաբերվել իր մասնագիտական գործունեությանը»: