Պրն. դեսպան, այն բանից հետո, երբ Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը և հայտարարեց
Մաքսային
միությանն
անդամակցելու
պատրաստակամության
մասին,
որոշ
դիտորդներ
սկսեցին
խոսել
տարածաշրջանում
դիտվող
քաղաքակրթական
ջրբաժանի
մասին:
Ինչպե՞ս
եք
պատկերացնում
նոր
պատկերը
Հարավային
Կովկասում:
Ես հակված չեմ այդքան կոպիտ կերպով գնահատել իրավիճակը: 2009 թ. մայիսին Պրահայում հաստատված Արևելյան գործընկերության ծրագիրն ինքնին
ստեղծվել
է
ԵՄ
արևելյան
երկրներին
օգնության
համար`
բնակչության
կյանքի
բարելավման,
հասարակական
կյանքի
ժողովրդավարացման
մակարդակի
բարձրացման,
տնտեսական
բարեփոխումների
անցկացման
նպատակով:
Բանն այն է, որ այն բանից հետո, երբ նախկին ԽՍՀՄ երեք մերձբալթյան հանրապետությունները և նախկին
Արևելյան
դաշինքի
որոշ
երկրներ
ԵՄ
անդամ
դարձան,
նախկին
խորհրդային
այլ
հանրապետությունների,
ներկայումս`
Ուկրաինայի,
Բելառուսի,
Մոլդովայի
անկախ
պետությունների
և
Հարավային
Կովկասի
երեք
երկրների
շատ
բնակիչներ սկսեցին Միացյալ Եվրոպան որպես իրենց ապագա զարգացման մոդել դիտարկել:
Մենք էլ առաջարկեցինք նրանց Արևելյան գործընկերության ծրագիրը: Իհարկե,
ծրագրի
իրականացման
խնդիրն
ամենևին
ԵՄ-ին այդ երկրների
ինքնաբերական
անդամակցությունը
չէր:
Ընտրությունն
այդ
երկրներին
է:
Չնայած
շատ
երկրներ,
այդ
թվում`
Լիտվան,
իրականացնելով
իրենց
ծրագրային
բարեփոխումները,
չեն
կասկածել
իրենց
եվրոպական
հեռանկարի
հարցում:
Բայց Լիտվան և մյուս երկրները, որոնց մասին խոսում եք, միշտ Եվրոպայի, եվրոպական պատմության և եվրոպական քաղաքակրթության անմիջական մասն են եղել:
Իսկ
ինչ
վերաբերում
է
Արևելյան
հարևանության
երկրներին,
այստեղ
ամեն
բան
այդքան
էլ
հեշտ
չէ:
Իմիջիայլոց, վերջես ես Մոլդովայում էի և հանդես եկա հեռուստատեսությամբ, և հարց բարձրացավ,
որ
Մոլդովան
այսօր,
կարծես,
նույնպես
ձգտում
է
դեպի
Եվրամիությունը,
իսկ
երկրում
նման
միասնական
համաձայնություն
այդ
առնչությամբ
չկա:
Այո,
դա
այդպես
է:
80-ական
թթ
վերջին-
90-ական
թթ.
սկզբին
հասարակության
բոլոր
շերտերի
բացարձակ
միասնություն
կար
դեպի
Եվրոպա
ձգտման
առնչությամբ,
բացի
մարգինալների
փոքրաթիվ
խմբից:
Դուք ունեիք ոչ միայն գենետիկ հիշողություն, այլ վերադարձի ծարավ, չէ որ շատերը դեռ հիշում էին նախախորհրդային ժամանակաշրջանը Լիտվայում,
Լատվիայում
և
Էստոնիայում:
Եվ հետո, նրանք ձգտում էին որքան հնարավոր է արագ ազատվել Ռուսաստանի հովանավորությունից:
Այո, անշուշտ, և այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: ՙԱրևելյան գործընկերություն՚ ծրագիրը կառուցված
է
այնպես,
որ
ընդամենը
5 տարի
անց
մասնակից-երկրները
կարողանան
կյանքի
բոլոր
ոլորտներում
իրենց
վրա
զգալ
էական
փոփոխությունները:
Դա
վերաբերում
է
կենսագործունեության
բոլոր
ոլորտներին:
Բայց
այն
բոլոր
միջոցներն
ու
հնարավորությունները,
որոնք
առաջարկվել
են
գործընկերներին,
իմ
խորին
համոզմամբ,
դուրս
թողեցին
ջինին
ՙռուսական
շշից՚,
որը
զգաց
իր
շահերին
սպառնող
վտանգը:
Չէ որ հասարակական կյանքի ժողովրդավարացման այդ գործընթացները
կարող
են
փոխել
շեշտադրումներն
այն
տարածությունում,
որը
Ռուսաստանը
համարում
է
իր
կենսական
շահերը`
լեգիտիմ,
թե
ոչ
լեգիտիմ:
Հանկարծ
այդ
երկրները
կընտրեն
մեկ
այլ
ուղի,
որը
տարբերվում
է
այն
բանից,
ինչն
ընթանում
էր
դարեդար:
Բայց
ինձ,
ոչ
միայն
որպես
դիվանագետի, այլ որպես մարդու, անհասկանալի է, թե որտեղ է այդ սպառնալիքը, ինչում է այն կայանում, ով և ում են այստեղ սպառնում: Ես ինքս, ինչպես նաև Եվրոպայի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրների
ու
կառավարությունների
ղեկավարներ,ասել են, որ Արևելյան
գործընկերության
ծրագիրն
ուղղված
չէ
որևէ
մեկի
դեմ,
այն
միայն
ՙկողմ՚
է
բաց
հնարավորություններին:
Այնպես ստացվեց, որ, այնուամենայնիվ, ջրբաժան առաջացավ միանշանակ զարգացման եվրոպական վեկտորն ընտրած երկրների և այն երկրների միջև, որոնց պայմանականորեն կարելի է ներառել
ավտորիտար
պետությունների
յուրօրինակ
միության
մեջ: Վերջին դեպքում շատ փորձագետներ տեսնում են Ռուսաստանի ազդեցությունը, որը մտահոգված
է
իր
շահերով
և
դեպի
Արևելք
ՆԱՏՕ-ի հնարավոր
հետագա
առաջխաղացմամբ:
Կարծում եմ, որ Արևելյան գործընկերության ծրագիրը ոչ մի կերպ չի սպառնում Ռուսաստանի շահերին: Մասնակից-երկրներն իրենք են ինքնուրույն ընտրում զարգացման իրենց ուղին, ծրագիրը նրանց ոչինչ չի ստիպում: Ծրագիրը լայն հնարավորություններ է բացում
ազատ
առևտրի
համար,
հսկայական
բաց
շուկա:
Լիսաբոնից
մինչև
Վլադիվոստոկ
ազատ
առևտրի
գոտին
միանգամայն
իրական
է,
և
դա
բոլորիս
էլ
ձեռնտու
է:
Դրա
համար
էլ
ԵՄ-ն մոդիֆիկացնում
է
իր
հարաբերությունները
ոչ
միայն
ծրագրի
անդամ
երկրների,
այլ
նաև
Ռուսաստանի
հետ:
Սակայն,
տարբեր
հասարակարգ
և
իշխանական
տարբեր
կառուցվածք
ունեցող
երկրներն
ունենում
են
տարբեր
նպատակներ,
և
այդ
երկրներում
հասարակության
բարկեցությունը,
հավանաբար,
չի
հանդիսանում
գլխավոր
նպատակ:
Եվ
եթե
հարցին
նայենք
այդ
տեսանկյունից,
ապա
ամեն
ինչ
իր
տեղն
է
ընկնում,
և
մենք
ունենք
այնպիսի
իրողություն,
ինչպիսին
ունենք:
Երբ Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրման կամ ՄՄ-ին անդամակցության
հարց
առաջացավ,
խոսվեց
այն
մասին,
որ
ի
տարբերություն
ՄՄ-ի` ԵՄ-ում սկսել
են
վերջնագրի
լեզվով
խոսել`
ՙկամ-կամ՚:
Ինչպե՞ս
կմեկնաբանեք
սա:
ԵՄ-ն երբեք Հայաստանի չի առաջարկել ՙկամ-կամ՚ ընտրություն կատարել:
Իսկ
ավելի
ուշ
ԵՄ
ներկայացուցիչները
տասնյակ
և
հարյուր
անգամ
խոսել
են
այդ
մասին,
այն
մասին,
որ
DCFTA պայմանագիրը
ոչ
մի
դեպքում
ընտրության
բեռ
չի
կրում
իր
մեջ:
Երկիրն
ինքն
է
ընտրում,
բայց
միաժամանակ
պարտավոր
է
հաշվի
առնել
որոշակի
պահեր:
Մասնավորապես, միջազգային առևտրում Մաքսային միության շրջանակներում սուվերենության մի մասից
զրկվելու
դեպքում
DCFTA-ն
տեխնիկապես
անիրականալի
է,
քանի
որ
երրորդ
երկրների
հետ
առևտրի
ռեժիմների
շուրջ
պայմանավորվում
է
արդեն
ոչ
թե
Հայաստանը,
ոչ
թե
ՄՄ
որևէ
այլ
երկիր,
այլ`
Մաքսային
միությունը:
Հենց
այդ
անհամատեղելիությունն
էլ
նկատի
էր
առնվում:
Բայց,
անկեղծորեն
ասած,
ՄՄ-ին Հայաստանի
միանալը
մի
փոքր
շփոթեցրեց
բոլորին,
քանի
որ
երեք
և
կես
տարի
ընթանում
էին
բանակցություններ,
այդ
ուղղությամբ
ընթանում
էր
շատ
լարված
և
արդյունավետ
աշխատանք,
իսկ
այնուետև,
հանկարծ,
կատարվեց
մեկ
այլ
ընտրություն:
Իսկ
այդ
կտրուկ
շրջադարձի
պատճառը
շատերը
չեն
հասկանում:
Դուք նկատի ունեք, որ պատճառը երկրի անվտանգության ապահովու՞մն էր:
Այո, բայց չէի ասի, որ դա այդքան միանշանակ է:
Հնարավո՞ր է արդյոք միանգամայն անհատական մոտեցում Հայաստանի նկատմամբ:
Այն արդեն քաղաքական բարեփոխումների լուրջ ճանապարհ
է
անցել:
Եթե
DCFTA հարցում
մեր
համագործակցությունը
սահմանափակվում
է
ՄՄ
հանդեպ
Հայաստանի
պարտավորություններով,
կարելի՞
է
արդյոք
ենթադրել,
որ
շեշտը
դրվելու
է
ՙԱրևելյան
գործընկերության՚
քաղաքական
բաղադրիչի
վրա:
Դա ամենաիրատեսական սցենարն է: Եթե գործընկերության բոլոր երկրները
դեռ
հինգ
տարի
առաջ
քիչ
թե
շատ
միասնական
մեկնարկային
դիրքերում
էին,
այժմ
օբյեկտիվ
և
սուբյեկտիվ
պատճառներով
դիրքերը
փոփոխվել
են:
Կարծում
եմ`եվրոպական
երկրները
հասկանում
են,
որ
այժմ
այն
պահն
է,
երբ
ամեն
մի
երկիր
անհատական
մոտեցման
կարիք
ունի:
Գտնում
եմ,
որ
դա
ճիշտ
ճանապարհ
է,
և
յուրաքանչյուր
երկիր
զարգացման
իր
յուրօրինակ
մոտեցումն
ունի:
Որոշ դիտորդներ մտահոգվում են, որ եթե Եվրոպայի ուշադրությունը Հայաստանի ներքին
խնդիրների,
օրինակ`
հասարակության
ժողովրդավարացման
խնդրի,
նկատմամբ
թուլանա,
երկիրը
կգնա
ավտորիտարիզմի
ուժեղացման
ճանապարհով:
Կարծում եմ, որ ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը մարդու
իրավունքների,
քաղաքական
ազատությունների,
ժողովրդավարության
և
սոցիալական
բարեփոխումների
ոլորտում
շարունակվելու
է:
Դրանց
զարգացումը
չշարունակելու
որևէ
պատճառ
չեմ
տեսնում:
Ընդհակառակը,
հենց
այդ
ոլորտներն
առավել
զարգացած
կլինեն
Հայաստան-ԵՄ հետագա
համագործակցության
շրջանակներում: