ՆԱՏՕ-ն ոչ մի դեր չի խաղում Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորման գործում, կարծում է Հարավային Կովկասում և Կենտրոնական
Ասիայում դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյսմ Ափաթուրայը,
հաղորդում է «Թրենդը»:
«Ես չեմ կարծում, թե ՆԱՏՕ-ի որոշակի դերը կարող է օգնել
առաջընթացին, սակայն ՆԱՏՕ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը հակամարտության
կարգավորման գործում», - ասել է նա
Նրա
ասելով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ միջազգային ուշադրություն է դրսևորվում ամենաբարձր
մակարդակով, «հատկապես, հաշվի առնելով, որ վերջերս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն
Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ բանակցություններ է վարել»: