ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց Odnoklassniki սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված մրցույթի հաղթողներին: Կանանց միամսյակին նվիրված մրցույթի հիմնական նպատակն էր բացահայտել գեղեցիկի, սիրո և մայրության ամենայուրահատուկ դրսևորումները։
Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Ազատության 24/1 հասցեում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, որտեղ ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մրցանակներ հանձնեց մրցույթի հաղթողներին։ Գյումրիի բնակիչ Գարիկ Տոնոյանն, ում աշխատանքը հավաքել էր առավելագույն թվով քվե 1133 մասնակցի շրջանում, որպես մրցանակ ստացավ Nokia Lumia 720 սմարթֆոն։ Մասիսի բնակիչ Ալինա Զատիկյանն, ում լուսանկարը ճանաչվեց լավագույնը լուսանկարիչներից և ՙԱրմենՏել՚ ընկերության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, նույնպես պարգևատրվեց սմարթֆոնով: Մրցույթին մասնակցած ևս 2 լուսանկարի հեղինակ ընկերության կողմից արժանացան խրախուսական մրցանակների:
ՙԱրմենՏել՚ ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին Beeline Armenia էջում ցուցաբերած մեծ ակտիվության համար: Ներկայացված աշխատանքներն էլ ավելի գեղեցկացրեցին և յուրահատուկ դարձրեցին այս հրաշալի գարնանային տոնը։ Ամենահետաքրքիր անակնկալները դեռ առջևում են, միացեք Beeline թիմին, իսկ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կյանքը դարձնենք ավելի լավը՚, - նշել է ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված մրցույթը մեկնարկել է 2014 թվականի մարտի 17–ին և անց է կացվել Odnoklassniki սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում: