Ապրիլի
15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 55-րդ
հոդվածի 4-րդ կետով, որոշել է Էդվարդ Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար: Պետության ղեկավարը համանման որոշում է կայացրել Սեյրան Օհանյանի վերաբերյալ` նրան նշանակելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Հիշեցնեն,ք որ կառավարությունը հրաժարական էր տվել ապրիլի 3-ին վարչապետի
պաշտոնից Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո: