Կազիմիրով.Ղարաբաղյան պատերազմում հայերի առաջխաղացումը հաջողվեց ոչ առանց Հեյդար Ալիևի օգնության
Երևանում տեղի կունենա ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը
Նախնական տվյալներով, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում կբարձրանա 27 %-ով
ԱՄՆ դեսպան. Իրանի նկատմամբ ԱՄՆ և միջազգային հանրության պատժամիջոցներն էական են
ՀՀ էներգետիկայի նախարար. Հայաստանի համար Ռուսաստանից գազ ստանալն ավելի շահավետ է, քան` Իրանից
Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտին առաջարկում է նոր վարկային փաթեթ
Ամերիաբանկն ավանդատուներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ՙկառուցել՚ իրեց հարմար ավանդը
ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ
Ընդդիմադիր գործիչ. ՀՀ կառավարության կենացները քաղցրանում են
ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին
Նախկին վարչապետ. Իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ չկա
ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները
Երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել
Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը
Արմավիրի մարզի բանկիչներն անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ
ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտել է բանակում առկա իրավիճակը
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
Թեղուտի հանքավայրն անհանգստացնում է նաև Վրաստանի կանաչներին:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի բնապահպանության նախկին նախարար, ՙՎրաստանի կանաչների շարժում/Երկրի բարեկամներ-Վրաստան՚ շարժման համանախագահ Նինո Չխոբաձեն, ՙցանկացած հանքավայր, որը շահագործվում է բաց եղանակով, մեծացնում է ջրային ռեսուրսների աղտոտման ռիսկերը: Թեղուտը կարող է կրկնել Մառնեուլի հանքավայրի ճակատագիրը, որն ունի լուրջ պատմական աղտոտում՚: Նրա խոսքով, երկար տարիներ բնապահպանները խորհուրդ չէին տալիս Մաշավերի գետի ջրերն օգտագործել ոռոգման նպատակով, և փորձագետների գնահատմամբ, դա իսկական էկոլոգիական աղետի պատճառ դարձավ Վրաստանում: Ըստ նրա, Թեղուտի շահագործման տեխնոլոգիան պետք է լինի ռեսուրսախնայող և ուղղված լինի ջրային ռեսուրսների պահպանմանը:
Փորձագետը նշել է կայուն զարգացման սկզբունքների ներդրմանն ուղղված քայլերի իրականացման, ինչպես նաև օրենսդրական մակարդակով տնտեսության կանաչապատման պայմանների սահմանման անհրաժեշտությունը` հավելելով, որ ՙՎրաստանի կանաչների շարժում/Երկրի բարեկամներ-Վրաստանը՚ միանում է վրացական և հայկական ոչ կառավարկան կազմակերպություններին, որոնք իրենց կառավարություններից պահանջում են միջոցներ իրականացնել Թեղուտի նախագծի բացասական ազդեցությունից շրջակա միջավայրը պահպանելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերին տարածվել էր երկու երկրների էկոլոգների և կանաչ ակտիվիստների համատեղ հայտարարությունը, որում նշվում էր, որ Թեղուտի շահագործման ընթացքում թունավոր նյութերի` էկոհամակարգ ներթափանցման դեպքում անդառնալի վնաս կհասցվի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Վրաստանի տարածքին, քանի որ թափոնները կհայտնվեն անդրսահմանային Դեբետ գետում: Վրացական ոչ կառավարական կազմակերպություններն անհանգստություն են հայտնել նաև այն առնչությամբ, որ նախագիծը մշակելիս հաշվի չի առնվել հիշյալ արտադրության անդրսահմանային ազդեցությունը:
Միաժամանակ ՙՎալլեքս՚ ընկերությունների խումբը հայտարարում է, որ Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվելու է նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել բացասական ներգործությունն անմիջապես հարակից տարածքների էկոլոգայի վրա, իսկ անդրսահմանային ներգործությունը բոլորովին բացակայում է: Մասնավորապես, կառուցվող լեռնահարստացուցիչ կոմբինատում գործելու է արտադրական ջրերի փակ շրջանառու համակարգ, ինչը բացառում է դրանց ներթափանցումը շրջակա շրջային միջավայր: Բացի այդ, ընկերությունը շարունակում է անտառատնկման ծրագրի իրականացումը: Ներկայումս Թեղուտում հատվել է շուրջ 75 հա անտառ, մինչդեռ ծրագրի շրջանակներում ծառատունկ է իրականացվել ավելի քան 220 հա տարածքում: Թեղուտի նախագծում ՙՎալլեքս՚ ընկերությունների խմբի ներդրումների ընդհանուր փաթեթը կազմում է ավելի քան $320 մլն:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել 2007 թվականի նոյեմբերին: Հանքավայրը շահագործման կհանձնվի 2014 թվականին: