Ուկրաինայում Հայաստանի դեսպանը հայտնվել է կոռուպցիոն հերթական սկանդալի կենտրոնում:
Ինչպես հաղորդում է corruptic.org-ը, որն զբաղվում է լրատվողական հետաքննոթյուններով, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմ ընկերոջ, անտառային պաշարների գործակալության նխկին ղեկավար Վիկտոր Սիվեցի կնոջ, Մարիա Ժուրավլյովայի շքեղ առանձնատունը դարձել է Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրը:
Ըստ աղբյուրի, Սիվեցը Յանուկովիչի օրոք տիրապետում էր էլիտար անշարժ գույքի, բայց նախագահի փախուստից հետո ինքը նույնպես լքեց զբաղեցրած պաշտոնը, մշտական բնակություն հաստատելով Մոսկվայում:
Սակայն, ըստ աղբյուրի, Կիևում մնաց նրա էլիտար անշարժ գույքը, որը գրանցված է կնոջ` ՌԴ քաղաքացի Մարինա Ժուրավլյովայի անունով, մասնավորապես, 3 հողատարածք Ցարսկոյե սելոյում, յուրաքանչյուրը` 10 հա մակերեսով, որոնց վրա կառուցված է 3 տուն, Միչուրինի փողոցի` թիվ 29, 31 և 33 հասցեներում:
Հոդվածագիրը որոշել է պարզել, թե ում է այսօր պատկանում այդ գույքը և դարպասների վրա տեսել է «Հայաստանի դեսպանի նստավայր» ցուցանակը:
Հեղինակը որոշել է Ուկրաինայում գտնվող Հայաստանի դեսպանությունում պարզել, թե որ հասցեում է գտնվում ՀՀ դիվանագիտական գերատեսչությնա ղեկավար Անդրանիկ Մանուկյանի նստավայրը և որքան ժամանակ է նա այնտեղ ապրում, բայց դեսպանությունում հրաժարվել են այդ հարցի վերաբերյալ տրամադրել որևե տեղեկություն:
Աղբյուրը հիշեցնում է, որ Սիվեցը հանդիսանում է «մարկետինգային ծառայություններ» քրեական գործի ֆիգուրանտներից մեկը, որի համաձայն, օտարերկրյա փայտ գնողները 2011-2014 թվականներին ստիպված էին գումարներ փոխանցել Galvena Holding LTD, Paragroup Limited, Faraday & CO, SA, Mega-Commerce Limited, Mega-Commerce LLP օֆշորային հաշիվներին: Մեկ խոր.մետր փայտի դիմաց «օտկատները» կազմել են 5-10 դոլար, իսկ ավելի արժեքավոր փայտի համար` 20-50 դոլար: Նշված օֆշորային հաշիվների վրա են փոխանցվել հսկայական գումարներ, քանի որ անտառային ոլորտը տարեկան արտահանում է մոտ 4 մլն.խոր.մետր փայտ: Քննիչները պարզել են, որ «Mega- Commerce Limited» և «Faraday & CO, SA» հաշիվներից գումարներն ուղղվել են Կիպրոս, «Zelenio LTD» ընկերության հաշիվներին: Իսկ վերջինը Կլեվանի փայտամշակման գործարանի հետ հետ կնքել է կահույքի արտադրության ներդրումային պայմանագիր, որի բաժնետոմսերի 95.6% պատկանում է Ժուրավկյովային: Այսպիսով, Գլխավոր դատախազությունում ենթադրում են, որ միջոցներն օգտագործվել են Ուկրաինայում փողերն օրինականացնելու համար: Աղբյուրը նշում է նաև, որ Սիվեցի գրեթե ողջ անշարժ գույքը և բիզնեսը գրանցված է նրա կնոջ և վստահված անձանց անունով: