Վարչապետ Հովիկ
Աբրահամյանն ընդունել է Երևանի Բուզանդի, Հանրապետության, Եկմալյանի փողոցների
բնակիչներին, ովքեր ակցիա էին անցկացնում կառավարրության շենքի առջև` պահանջելով
փոխհատուցում իրենց բնակարանների դիմաց, որոոնք մի քանի առաջ քանդվել են «գերակա հանրային շահի»
շրջանակում:
Ակցիայի մասնակիցների
հավաստմամբ, իրեն տները քանդվել են դեռ քանի տարի առաջ` իրենց կամքին հակառակ,
քանի որ փողոցները, որտեղ գտնվում էի իրենց տները, պետք է կառուցապատվեին «գերակա
հանրային շահի» շրջանակում: Սակայն ակցիայի մասնակիցների հավաստմամբ, իրենք մինչ
օրս ոչ փոխհատուցում են ստացել իրենց տների դիմաց, ոչ էլ նոր բնակարան, և ստիպված
են ապրել վարձակալած բնակարաններում:
Պահանջելով հանդիպում վարչապետի հետ` նրանք փակել էին Տիգրան
Մեծի փողոցը, փորձել ներխուժել կառավարության շենք, մի կին, նույնիսկ, պառկել է
ասֆալտին` կառավարության շենքի առջև: Կտրուկ վատացել է ակցիայի տարեց
մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը, ում շտապ բուժօգնություն է տրամադրվել:
Կառավարության
նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ակցիայի մասնակիցների
ներկայացուցիչներին: Սակայն հանդիպումն ընթացել է դռնփակ, և մանրամասների մասին չի
հաղորդվում: