Դժվար չէ նկատել, որ այս վերջին տասնօրյակում վարչապետի պաշտոնի համար շրջանառության մեջ դրված անձինք այնպիսին էին, որոնք կարող էին կոմպրոմիսային լինել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ /աշխատել կամ կապված են եղել երկուսի հետ էլ/.Սեյրան Օհանյան, Արմեն Գեւորգյան, Վիգեն Սարգսյան, Կարեն Կարապետյան (Գազպրոմ), նաեւ Հովիկ Աբրահամյան, գրում է ՙԺառանգություն՚ կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը Facebook-ի իր էջում:
Սակայն, նրա խոսքով, Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու առաջին փորձի ժամանակ ԲՀԿ-ը հայտարարեց, որ կոալիցիա չի մտնելու: ՀՀԿ գործադիր մարմնի նախավերջին նիստից հետո (երբ Հովիկ Աբրահամյանի անունը չհայտարարվեց) վերջին օրերին որպես «այլընտրանքե շրջանառության մեջ դրվեց Կարեն Կարապետյանի անունը:
Քոչարյանը անհաղորդ էր նաեւ դրան: ՙՍակայն Հովիկ Աբրահամյանը արագ գործեց ու նշանակվեց: Մի կողմ թողնելով այն հարցը, թե ինչպես կվարվի ԲՀԿ-ը առաջիկայում, տպավարություն կա, որ Սերժ Սարգսյանը կոմպրոմիսային տարբերակ ընտրել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հետ առանցքով, այլ Գագիկ Ծառուկյանի: Եթե դա այդպես է, ուրեմն առաջիկայում կլինի կա'մ խնամիների (Ծառուկյան-Աբրահամյան), կա'մ բիզնես գործընկերների (Ծառուկյան-Քոչարյան) տպավորիչ ուժգնության կոնֆլիկտ: Իսկ եթե դա չլինի, նշանակում է Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայեցված խաղում է՝ մեկը վերահսկում է իշխանական դաշտը, մյուսը՝ ընդդիմադիր՚,- գրում է Սաֆարյանը: