Ապրիլի 20-ին Արցախյան պատերազմի 50 վետերաններ Երևանի Ազատության հրապարակում կսկսեն անժամկետ հացադուլը, պահանջելով ազատ արձակել 17 կանավորվածներին, որոնք, նրանց կարծիքով, հանդիսանում են քաղբանտարկյալներ: Այս մասին ապրիլի 17-ին Երևանում կայացած հանրահավաքում հայտարարել է պահեստի գնդապետ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:
Վետերանը Հայաստանի բոլոր չափահաս և անձնազոհողության պատրաստ քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 20-ին միանալ բողոքի իրենց ակցիային: Մասնավորապես, նա հայտարարել է, որ մինչև ազատ չարձակվեն «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն ու նրա կողմնակիցները, Արցախյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանը, ակցիայի մասնակիցները տուն չեն գնալու:
Իր հերթին, Արցախյան պատերազմի վետերեն Սմբատ Հակոբյանը իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին: «Ժիրայր Սեֆիլյանն ու նրա ընկերները ձերբակալվել են բացառապես քաղաքական նկատառումներով», - հայտարարել է նա:
Նշենք, որ Հայաստանի Քննչական կոմիտեն ապրիլի 7-ին տարածել էր հայտարարություն, որտեղ նշվում է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Արամ Հակոբյանը և Գարեգին Չուգասզյանը կալանքի են վերցվել, որով կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: «Հիմադիր խորհրդարանի» կալանքի վերցված անդամներ Պավել Մանուկյանը և Գևորգ Սաֆարյանը հայտարարեցին հացադուլ, իրենց բողոքն արտահայտելով անօրինական կալանքի կապակցությամբ: