Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքային հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումն «ապրիլի քառօրյա պատերազմից» հետո փոփոխություն չի կրել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` «Ռ-էվոլյուցիայի» հեռարձակած հարցազրույցում:
«Նոր մոտեցում չկա: Համոզված եմ, որ Ադրբեջանի դիրքորոշումը նույնպես չի փոխվել: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ադրբեջանական կողմը հրաժավում է հակամարտության կարգավորման մադրիդյան տարբերակից», - նշել է նախագահը:
Ինչ վերաբերում է զիջումներին, ապա Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե` համենայն դեպս վերջին 20 տարում կայկական կողմը ոչ մի տեղ և ոչ-մի ձևով չի խոսել զիջումների մասին: Մենք միշտ խոսել ենք և այժմ էլ շարունակում ենք խոսել փոխզիջումների միջոցով հակամարտության կարգավորման մասին: Դրանք տարբեր բաներ են: Ես համոզված եմ, որ եթե անգամ այս հակամարտությունը ևս 20 տարի չկարգավորվի, հայկական կողմը երբեք զիջումների գնալու ցանկություն չի ունենա` հանուն իրավիճակի փոփոխության: Դա կործանարար ուղի է, որը չի կարող խնդիրը լուծել», - ասել է Սարգսյանը:
Ընդ որում, նա նշել է, որ դիրքորոշումների փոփոխություն չի տեսնում, քանի որ հայկական կողմի ցանկությունն ու նպատակն ակնհայտ են. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միջազգային հանրության կողմից ճանաճված ինքնորոշման իրավունքի իրացում, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի ցամաքային սահմանի առկայություն և ԼՂՀ անվտանգության հուսալի երաշխիքներ: «Ահա երեք սկզբունքային դիրքորոշումները, որոնց մասին մենք խոսում ենք 20 տարի շարունակ», - ասել է նախագահը, հավելելով, թե ինչպիսի դիրքորոշումներ էլ որ հնչեն բանակցությունների ժամանակ, հայկական կողմը ձգտում է հասնել իր նպատակին: Նա նաև հավելել է, որ Երևանը բանակցությունների ժամանակ մշտապես տարբեր ուղիներ և տարբերակներ է առաջարկում նպատակին հասնելու համար, սակայն հիմնական սկզբունքները դրանից չեն փոխվում:
Անդրադառնալով բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը` Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանը մերժում է այդ առաջարկությունը: «Սակայն բոլոր տարբերակներում, համենայն դեպս, որոնց մասին ես տեղյակ եմ, Լեռնային Ղարաբաղն անմիջականորեն մասնակցում է վերջնական փաստաթղթի ձևավորմանը, այսինքն, մադրիդյան սկզբունքի շուրջ սկզբունքային համաձայնությունից հետո բանակցություներին կմիանա Ղարաբաղը: Այսինքն, Ղարաբաղի միացումը սկզբունքային փաստաթղթերին պարտադիր է», - ասել է Հայաստանի ղեկավարը: