Արմինֆո. Ռուսաստանի կողմից Հրաչյա Հարությունյանին հայրենք արտահանձնելու ամսաթիվը որոշված չէ, նշված է ՀՀ Արդարադատության նախարարության հաղորդագրությունում:
2013-ի հուլիսին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում Հրաչյա Հարությունյանը բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: 2014 թ. նա դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման:
Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը լրագրողներին հայտնել էր, որ ռուսական դատարի համապատասխան որոշման ուժի մեջ մտնելուց հետո արտահանձնման գործընթացը սկսվել է: Նա նաև խոստացել էր «ամեն բան անել, որպեսզի արտահանձնումը տեղի ունենա սեղմ ժամկետներում»: