Արմինֆո.Բաքուն և Դուշանբեն պայմանավորածություն են ձեռքբերել Տաջիկստանի տարածքում Լեռնային Ղարաբաղից ապրանքների ներմուծման և վաճառքի արգելքի շուրջ: Այդ մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ասվում է հուլիսի 13-ին Բաքվում առևտրատնտեսական հարցերի ադրբեջանա-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի արդյունքների համաձայն ստորագրված արձանագրությունում: Բացի այց, ինչպես հայտնում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը, կողմերը պայմանավորվել են թույլ չտալ տաջիկական ընկերություններին մասնակցել ԼՂՀ տարածքում որևէ տնտեսական գործունեության:
Ընթացիկ տարվա սկզբին Ուկրաինան և Ադրբեջանը նույնպես պայմանավորվել են արգելել Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքների ներմուծումը: Մինչդեռ, եթե Ուկրաինան ՀԱՊԿ գծով Հայաստանի գործընկեր չէ, իսկ վերջինիս անդամակցությունն ԱՊՀ-ին դե-ֆակտո սառեցված է, Տաջիկստանը Հայաստանի գործընկերն են՝ ինչպես ԱՊՀ, անպես էլ ՀԱՊԿ գծով:
Մինչդեռ հունիսի 13-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Հայաստան այցի նախաշեմին Հայաստանում է գտվել այդ երկրի բավական ներկայանալի պատվիրակություն՝ Տաջիկստանի տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդայի գլխավորությամբ, ով ափսոսանք հայտնելով «երկկողմ տնտեսական համագործակցության անարդարացի ցածր մակարդակի առնչությամբ»՝ «տնտեսական կապերի աշխուժացման հույս է հայտնել, ինչը համապատասխանում է ոչ միայն երկու երկրներիմ այլ նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանի շահերին»:
Հանուն օբյեկտիվության՝ նշենք, որ Դուշանբեի հետ Երևանի ապրանքաշրջանառությունն այնքան փոքր է որ Ազգային վիճակագրական ծառայությունը վերջին անգամ ներկայացրել է 2015 թ. տվյալները, որոնց համաձայն՝ այդ ցուցանիշն արձանագրվել է $390 հազար մակարդակի վրա. Հայաստանից արտահանումը կազմել է $387 հազար, իսկ Տաջիկստանից Հայաստան՝ $4 հազար: Մինչդեռ Տաջիկստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը 2015 թ. կազմել է 6,4 մլն դոլար, իսկ 2016 թ. երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 13 մլն դոլար: