Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2017 19:51

Էմմանուիլ Մկրտչյան

Փորձագետ. Սևանը լուռ է, ջրային էկոհամակարգերը չեն աղաղակում, լուռ մահանում են

Փորձագետ. Սևանը լուռ է, ջրային էկոհամակարգերը չեն աղաղակում, լուռ մահանում են

Արմինֆո. «Ջրային պաշարների կառավարման հարցում հերթական անգամ համոզվում ենք մեր տնտեսվարողների անկարողության մեջ»,-ԱրմԻՆֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է տեխնիկական գիտութոյւնների թեկնածու Քնարիկ Հովհաննիսյանը, մեկնաբանելով ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն 2017 թվականին  Սևանա լճից ջրի բացթողումների ծավալը 170 մլն.խմ փոխարեն կավելանա մինչև 270 մլն.խոր.մետր:

 

«Չէ որ ամենահամեստ գնահատականներով Սևանի ջրի 60%-ը կորչում է ոռոգման համակարգերում, չհասնելով սպառողին: Օրինակ, հողագործները, որոնց ուղղված է ջրի բացթողումների ավելացման մասին որոշումը, ասում են, որ Սևանի ջուրն իրենց գրեթե չի հասնում: Ջրամբարներում, որոնք նախատեսված են գետերի ջրերի ընթացը կարգավորելու նպատակով, ջուրը չի մնում`անպետքության պատճառով, ինչի արդյունքում այդ ջրի զգալի մասը, ֆիլտրացվելով պատերի, հատակի, ամբարտակների միջոցով, կորչում է»,-նկատել է փորձագետը:

 

Նրա խոսքով, պետք է հաշվի առնվի նաև այն անվիճելի փաստը, որ Սևանա լճի մակարդակի իջեցումը հանգեցնում է լճի հետ կապ ունեցող աղբյուրների ջրի անխուսափելի սակավությանը: «Դա արդեն մեկ անգամ տեղի է ունեցել: Մեզ կանգնեցրել են արդեն կայացած փաստի առջև, երբ առանց մտածելու, գիշատչի նման, օգտագործվեցին Արարատյան դաշտավայրի ստորջրյա պաշարները, մակարդակը հասցնելով անթույլատրելի ցուցանիշի: Դա էլ հանգեցրեց այսօր կայացրած որոշմանը: Դե ինչ, հերթը հասավ Սևանին: Իսկ հետո՞: Սևանը լուռ է, ջրային էկոհամակարգերը չեն աղաղակում, նրանք լուռ մահանում են»,-մեկնաբանել է Կ.Հովհաննիսյանը:

 

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովն այսօր կայացած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ կատարեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում: Ըստ ՀՀ Ջրային ռեսուրսների պետական ​​կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի, լճից ջրի բացթողումների ավելացման պատճառն այն փաստն է, որ այս տարի Ապարանի և Ազատանի ջրամբարներում ջրի ծավալը նախատեսվածից 17 միլիոն խորանարդ մետրով պակաս է, իսկ Հրազդան գետում ջրի ծավալը նախորդ տարվա համեմատ 40 միլիոն խորանարդ մետրով պակաս է: Բացի այդ, 105 միլիոն խորանարդ մետրով պակաս է նաև Ախուրյանի ջրամբարի ջուրը: Սևանա լճից ջրի լրացուցիչ բացթողումները թույլ կտան լուծել 130 հազար շահառուների ոռոգման խնդիրները: Բացի այդ, ջրի բացթողումները հնարավորություն կտան գործարկել Սևան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երը: Նշենք, որ ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Սևանա լճից չի կարելի վերցնել ավելի շատ ջուր, նույնիսկ էներգետիկ նպատակներով: «Նախարարությունը Սևանը համարում է ռազմավարական ջրային պաշար, որի արժեքն ավելի բարձր է, քան, նույնիսկ, էլեկտրաէներգիայից և բերքից ստացված լրացուցիչ օգուտները», - ասել էր նա:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
4556

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի