Արմինֆո.ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 28-ին Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը: Ապրիլի 19-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան հարցը քննարկվելու է Զանիերի Մոսկվա այցի ընթացքում:
«Ես կարծում եմ, որ, ի թիվս այլ հարցերի, կարող է շոշափվել նաև այդ հարցը, հաշվի առնելով հանգամանքը, որ այն հատկապես արդիական է», - ասել է ռուսաստանցի դիվանագետը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մոտ ապագայում նախատեսվում է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակի հանդիպման կազմակերում` Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ, Զախարովան ասել է, որ հիշյալ հակամարտության շուրջ շփումների հավանականություն կա: «Առայժմ չկան որոշակի ուրվագծեր, որոնց մասին կարելի էր ձեզ տեղեկացնել: Սակայն, նման հավանականություն կա: Հենց որ ավելի որոշակի տվյալներ հայտնվեն, մենք ձեզ կտեղեկացնենք», - ամփոփել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացւոցիչը: