Արմինֆո.2016 թվականին 22,264 հայեր ստացել Ռուսաստանի քաղաքացիություն (2015-ին` 18653 մարդ): Այս մասին հաղորդում է RT, հղում կատարելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Գերատեսչությունում նշել են, որ ՌԴ քաղաքացիության պահանջարկն ԱՊՀ երկրներում ավանդաբար բարձր է: Առաջատարն է Ուկրաինան, ըստ պաշտոնական տվյալների, 2016 թվականին 100 696 ուկրաինացիներստացել են ՌԴ քաղաքացիություն, ինչը 49% բարձր է, քան 2015-ին (67 400 մարդ): Երկրորդ տեղում է Ղազախստանը - 37 837 (2015-ին`32 070), իսկ երրորդ տեղում է Ուզբեկստանը`23 216 մարդ, (2015-ին `22,557)», - հաղորդում է գործակալությունը:
Ընդգծվում է, որ ռուսական անձնագրերիտրամադրումն ԱՊՀ քաղաքացիներին հիմնականում պայմանավորված է արտասահմանում ապրող հայրենակիցներին Ռուսաստանի Դաշնություն կամավոր վերաբնակեցման աջակցության պետական ծրագրի ընդլայնումով:
Հիշեցնենք, որ ՌԴ «Համահայրենակիցներ» ծրագիրը ՌԴ նախագահի կողմից հաստատվել է 2006 թվականին և հանդիսանում է հայրենակիցներին Ռուսաստանում կամավոր վերաբնակեցնելու խթանիչ գործոն: Ծրագրով Ռուսաստանն աջակցություն է խոստանում այն անձանց, որքեր չունեն աշխատանք, բայց անահրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում կարող են 1.5 տարի անց ստանալ քաղաքացիությունը, ապրելով երկրի ծայրամասային մարզերում: Վերաբնակներին տրամադրվում է միանվագ ֆինանսական նպաստ, 4-8 հազար դոլարի սահմաններում:
Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ դեմ է այդ ծրագրի իրականացմանը Հայաստանում: Դեռ 2013 թվականին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ այդ ծրագիրն անընդունելի է Հայաստանի համար. «Մենք Հայաստանում այդ ծրագրի իրականացման համաձայնույթուն չենք տվել: Մենք իրականացնում ենք հետևողականորեն աշխատանքներ, այդ թեման քննարկում ռուս գործընկերների հետ, այդ թվում նաև միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակներում», - ասել էր Տիգրան Սարգսյանը: