Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 20 Մարտի 2017 12:30

Տաթևիկ Շահունյան

ՀՀ նախկին վարչապետ. Ես չեմ հավատում Հայաստանում ապրող ղարաբաղցիների հայրենասիրությանը և մուլտիմիլիոնատեր Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր լինելուն

ՀՀ նախկին վարչապետ. Ես չեմ հավատում Հայաստանում ապրող ղարաբաղցիների հայրենասիրությանը և մուլտիմիլիոնատեր Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր լինելուն

Արմինֆո. Վերջին 17 տարիներին ՀՀԿ իշխանության ղեկին է, և ահա այժմ վարչապետ Կարեն Կարապետյանը փաստում է, որ հանրապետությունում ամեն ինչ ավելի քան վատ է, նշել է ՀՀ նախկին վարչապետ, «Ելքի» դաշինքի համամասնական ցուցակում երկրորդ տեղում գտնվող Արամ Սարգսյանը` Արմավիրի մարզի ընտրողների հետ հանդիպմանը:

 

«Ինչ է ստացվում, ՀՀԿ-ն իշխանության ղեկին է եղել, որպեսզի 17 տարի հետևողականորեն երկիրը տանի դեպի անդունդ, և այժմ ի՟նչ տրամաբանությամբ է նա ժողովրդից վստահության քվե խնդրում», - հարցէ տվել Սարգսյանը:

 

Նախկին վարչապետն անուշադրության չի մատնել նաև ընդդիմության իր մրցակիցներին, մասնավորապես` «Ծառուկյան» դաշինքին: «Այդ ինչպե՟ս է ստացվում, որ Հայաստանի ամենահարուստ մարդն ընդդիմադիր է, չէ որ բոլորին հայտնի է, որ այս երկրում, նույնիսկ, ամենափոքր ձեռնարկություն հնարավոր չէ բացել առանց իշխանության համաձայնության: Կներեք, բայց ես չեմ հավատում ոչ Հայաստանում ապրող ղարաբաղցիների հայրենասիրությանը, ոչ մուլտիմիլիոնատեր Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր լինելուն», - հայտարարել է նա:

 

Սակայն Սարգսյանին վրդովում է ոչ միայն Ծառուկյանի «կեղծ ընդդիմադիր լինելը», այլև նրա ինտելեկտի ցածր մակարդակը: «Դուք միայն լսեք, թե ինչ է  ասում Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, ինչ  անհեթեթություններ է շարում. «ժողովուրդ, մենք մեր գործունեությամբ գիտենք, որ դուք մեզ սիրում եք»: Պատկերացրեք` այդ մարդը հաղթում է ընտրություններում և երկիրը ներկայացնում է, ասենք, ՄԱԿ-ում, և արտասանում է այդպիսի մարգարիտներ», - նշել է Արամ Սարգսյանը:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1967

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի