Արմինֆո.Հայաստանը ծրագրում է թույլ տալ ՌԴ քաղաքացիների մուտքը ՀՀ ներքին անձնագրերով: Այդ մասին որոշում է կայացվել հունվարի 19-ին ՀՀ կառավարության նիստում:
Ինչպես հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, դա կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: «Դժվարանում եմ ասել, թե որքանով կավելանա զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, սակայն ակնհայտ է, որ նման պահանջի վերացումը կնպաստի ներգնա զբոսաշրջության աճին», - հայտարարել է Քոչարյանը:
Նրա կարծիքով, համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մինչև ամառային արձակուրդները: «Համապատասխան ընթացակարգերից և տեղական ու միջպետական մակարդակի համաձայնեցումներից հետո, կարծում եմ, արդեն ամռանը Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստանում ճանապարհորդել իրենց ներքին անձնագրերով», - հաղորդել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 7-ին Երևանում Հայաստանի նախկին վարչապետ Հնովիկ Աբրահամյանի հետ համատեղ ճեպազրույցյում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստան ուղևորվելու համար ՌԴ ներքին անձնագրերի օգտագործման վերաբերյալ Հայաստանի կառավարության նախաձեռնության իրագործմանը: