Արմինֆո. ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների կգնա «Գագիկ Ծառուկյան» դաշինքի կազմում, որը գլխավորում է ինքը` օլիգարխ պատգամավորը:
Այդ դաշինքին կհարեն նաև ՀՀՇ-ն` ի դեմս առաջնորդ Արարատ Զուրաբյանի և նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի: Դաշինքի համամասնական ցուցակի առաջին շարքերում կհայտնվեն նաև ձեռներեց Խաչատուր Քոքոբելյանն ու արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը: Առաջիկա օրերին նախատեսվում է նաև ԲՀԿ արտահերթ համագումարի անցկացում, որի ժամանակ կքննարկվեն համախմբմանն ու «Գագիկ Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակին առնչվող հարցեր: