Արմինֆո.«Վերջին 5 տարիներին ես Հայաստանի քաղաքացի եմ, սակայն ապրել եմ նրա սահմաններից դուրս` Մոսկվայում», - այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը կներառվի ՀՀԿ համամասնական ցուցակում` հաշվի առնելով վերջին հինգ տարում հանրապետությունում պարտադիր բնակության պահանջը:
Սակայն, ԸՕ համաձայն, ՀՀ քաղաքացին իրավունք ունի առաջադրվել պատգամավորի թեկնածու, նույնիսկ, եթե վերջին 5 տարիներին մշտապես չի բնակվել հանրապետությունում, սակայն այդ ընթացքում օրենքով նախատեսված ժամանակաընթացքում գտնվել է նրա տարածքում:
Այդ առնչությամբ վարչապետը նշել է, որ չգիտի, թե արդյոք վերջին հինգ տարիներին իր Հայաստանում անցկացրած ժամանակը համապատասխանում է ԸՕ պահանջին: «Իրականում կասեմ մեկ բան. եթե ես չեմ համապատասխանում ԸՕ պահանջներին որպես պատգամավորի թեկնածու գրանցվելու համար` ես ՀՀԿ համամասնական ցուցակում չեմ լինի», - հավաստիացրել է Կարապետյանը: Ընդ որում նա նշել է, որ նախընտրական քարոզարշավի շրջանում իր աշխատանքով կքարոզի կառավարող կուսակցության օգտին: