Արմինֆո. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կա տարբերակ բանակցություններ վարելու՝ պահպանելով մեր արժանապատվությունը, պաշտպանելով մեր հաղթանակը»,- այսօր մամուլիա ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ խոսելով փոխզիջումների մասին, պարտադիր չէ ենթադրել տարածքներ կամ կարգավիճակին առնչվող հարցեր: «Չեմ կարծում, որ Ղարաբաղի առնչությամբ ընդունվի որոշում, ինչի հետ մեր քաղաքացիները համաձայն չեն լինի: Չգիտեմ այնպիսի մարդու, ով նման պատասխանատվություն կստանձնի /Ղարաբաղի վերաբերյալ ոչ պոպուլյար որոշման կգնա-խմբ./, այդ պատճառով այդ առնչությամբ մտահոգվել պետք չէ»,- ասել է վարչապետը: