Արմինֆո.Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի կցորդ վերածվելու պատճառը Երևանի քաղաքականության վնասակարությունն է, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (AIISA) ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Կարծում եմ, որ մենք պետք է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ հայտարարությունների բովանդակությունը կամ դրանց բացակայությունը դիտարկենք հենց այդ լույսի ներքո, այլ ոչ թե փորձենք համեմատել դրանք ԵԱՀԿ հայտարարությունների հետ: ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոնման մանդատի է տնօրինում, մինչդեռ ՀԱՊԿ-ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներ անվտանգությունը»,- նշել է նա:
Այս առումով վերլուծաբանը գտնում է, որ Հայաստանի իրական, այլ ոչ թե հայտարարված դաշնակիցների բացակայությունը, Մոսկվայի՝ հանրապետության համար խնդրահարույց քաղաքականությունը, Բաքվի հանդգնությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջին հերթին Հայաստանի արտաքին քաղաքական գծի վնասակարության հետևանք է:
Այս համատեքստում Սաֆարյանը, այլընտրանք չտեսնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին, անթույլատրելի է համարում այդ ձևաչափում Երևանի աշխատանքի նույնքան անհետևողական, անփույթ և նույնիսկ անադեկվատ շարունակումը, ինչպես վերջին տարիներին էր արվում: