Արմինֆո. Անձամբ ինձ համար բավականին դժվար է պատկերացնել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` պատգամավորի մանդատ ստանալու համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Ընդ որում, նրա հայտնվելը հանրապետական ցուցակի առաջին տեղում, ամեն դեպքում, երկրի գլխավոր քաղաքական դեմքը մնալու նրա պատրաստակամության հստակ ահազանգ կլինի: Ակնհայտ է, որ նա կանի անհրաժեշտ ամեն ինչ Հայաստանի գլխավոր քաղաքական ուժի դերը ՀՀԿ-ին վերապահելու համար», - նշել է նա:
Ընդ որում, երկրի երկրորդ դեմքի` վարչապետ Կարեն Կարապետյանի ներգրավումը նույն ցուցակում, նրա կարծիքով, իրոք խնդրահարույց է թվում: ՀՀ սահմանադրությամբ, Ընտրական օրենսգրքով սահմանված է բնակության ստույգ ժամկետ, սակայն վերլուծաբանը չի բացառում այդ խնդրի հաղթահարումն իշխանությունների կողմից, բնականաբար` ի վնաս վարչապետի լեգիտիմության:
Մեկնաբանելով իշխանական ճամբարից դուրս եկած քաղաքական գործիչների` առաջիկա խորհրդարանական ընտրություններում որպես ընդդիմադիր գործիչ իրենց դրսևորելու ձգտումը` Սաֆարյանը չի բացառել նրանց ընդդիմադիր դաշտ ուղարկելը ընդդիմադիր ընտրազանգվածի հույզերը և, գլխավորը, ձայները խլելու նպատակով:
Նրա կարծիքով, նման գործիչները, պարզապես, չեն կարող համարվել ընդդիմություն բառի դասական իմաստով` հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների քաղաքականությանն իրենց համաձայնության տարիները: Ընդ որում, նա ընդգծել է, որ այսօր էլ նման նորահայտ ընդդիմադիրները շարունակում են իշխանամետ գիծը մի շարք կարևորագույն քաղաքական հարցերի առնչությամբ: Այդ լույսի ներքո, Սաֆարյանի գնահատմամբ, մեծ հարցեր է հարուցում հենց նույն նախկին նախարարներ Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի և մյուս նման գոծիչների ընդդիմադիր լինելը: