Արմինֆո.ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության գերակայույթուններից մեկն անվտանգության ոլորտում համատեղ աշխատանքը կլինի՝ կազմակերպության տարածքում հակամարտությունների էսկալացիայից խուսափելու նպատակով: Այդ մասին հունվարի 12-ին Վիեննայում հայտարարել է Կազմակերպության գործող նախագահ, Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը:
«Աշխարհում այսօր անկայունություն և անվստահության աճ է նկատվում: ԵԱՀԿ նախագահության շրջանում Ավստրիայի ջանքերն ուղղված կլինեն վստահության վերականգնմանը, մենք կպայքարենք մեր ողջ հասարակության համար հիմնական սպառնալիք հնադիսացող արմատականության և ահաբեկչության դեմ: ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության և առաջիկա գործունեության հաջողությունից կախված կլինի եվրոպական տարածությունում բնակվող մարդկանց կայունությունը և անվտանգությունը»,- հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը:
Նշենք, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ին ԵԱՀԿ-ում նախագահությունը Գերմանիայից անցել է Ավստրիային: