Արմինֆո. Համաշխարհային տնտեսությունը և, համապատասխանաբար, գլոբալիզացիան ոչ մի տեղ չեն կորչի, չնայած համապատասխան ինդիկատորներին` Brexit-ի և Դոնալդ Թրամփի նախագահության տեսքով, համոզված է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» հանդեսի գլխավոր խմբագիր, ռուսաստանցի վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը:
«Դրա հետ միասին, մենք պետք է ակնկալենք գլոբալիզացիայի նեոլիբերալ և ամերիկակենտրոն ձևերի որոշակի փոխակերպումներ և ձևափոխումներ: Կանոնների եզակիությունն, այնուամենայնիվ, աստիճանաբար կփոխարինվի դրա ֆրագմենտավորված ձևերով: Իսկ, հաշվի առնելով քաղաքականության և աշխարհաքաղաքականության տարածաշրջայնացման անխուսափելիությունը, խաղացողներն ստիպված կլինեն որոնել այդ ավելի մանր միավորների հետ փոխգործակցության եղանակներ», - նշել է նա:
Այդ բոլոր փոխակերպումների գործնական համալրումն ու ձևավորումը, վերլուծաբանի կարծիքով, բավականին անորոշ է թվում: Ավելի վաղ որպես գլոբալիզացիայի ձևավորման նոր ձև դիտարկվում էին Բարաք Օբամայի հնարած դաշինքները` ինչպես անդրխաղաղօվկիանոսյան և անդրատլանտյան առևտրային գործընկերները: Սակայն, ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի գործուն հակազդեցությունը նման գաղափարների իրագործմանը խաչ է դնում դրանց հեռանկարների վրա: Համենայն դեպս` տվյալ փուլում: Այդ լույսի ներքո Լուկյանովը կանխատեսում է վերադարձ փոխգործակցության դասական ձևերին, օրինակ` ազատ առևտրի երկկողմ գոտիների:
Վերլուծաբանը նման ձևերում Ռուսաստանի ներկառուցման հեռանկարները գնահատում է որպես մեծ մարտահրավեր, որը պահանջում է միանգամայն այլ քաղաքականության կիրառում, որը տարբերվում է արտաքին, նախևառաջ, ամերիկյան արտաքին ճնշմանը հակազդեցության քաղաքականությունից: Սակայն, նկատի ունենալով Նահանգների ակտիվության ակնկալվող և Թրամփի հայտարարած սահմանափակումը մինչև ներքին խնդիրների մակարդակ, Մոսկվան պետք է ձևավորի իրենը:
«Մինչդեռ Ռուսաստանը մտավոր առումով խրվել է պաշտպանությունում և մարտավարական քայլերից զատ առայժմ ոչ մի նոր բան չի ձևավորել: Եվ, նույնիսկ, հաշվի առնելով, ինչ-որ բան կանխատեսելու առկա օբյեկտիվ դժվարությունները, այդուհանդերձ, գալիս է հենց գոր գաղափարների պահանջվածության ժամանակը: Մենք բավական ժամանակ, կարելի է ասել, հաաջողություն ունեինք, սակայն, ամենևին ոչ այն պատճառով, որ ինչ-որ բան ենք անում: Պարզապես, միտումները մեզ համար բարենպաստ են: Հենց նույն Դոնալդ Թրամփը հազիվ թե ռուսամետ քաղաքականություն վարի, սակայն նրա օրոք հայտնվում են գոնե ինչ-որ հնարավորություններ, որոնք չէին լինի Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում: Համանման իրավիճակ է ստեղծվում նաև եվրոպական վեկտորում», - ամփոփել է Լուկյանովը: