Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է աջակցել ադրբեջանցի զինծառայողի դիակի հանձնմանը ԱՀ-ին` որպես չեզոք միջնորդ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են ԿԽՄԿ Երևանի գրասենյակում, այժմ ԿԽՄԿ շփումներ է իրականացնում երկու կողմերի կառավարական մարմինների հետ և հարցը պահում է ուշադրության կենտրոնում: «ԿԽՄԿ շարունակում է կոնֆիդենցիալ և երկկողմ երկխոսությունը կառավարական մարմինների հետ: Հենց որ կողմերը պատարստ լինեն փոխանակման, մենք պատրաստ ենք միջնորդական օգնության», - ասել են ԿԽՄԿ Երևանի գրասենյակում:
2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ- արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի էին բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվել էր դիպուկահարների և նռնականետերի կրակ: Ինչպես հաղորդել էր Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կողմը կրել էր կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, հակառակորդը կորցրել էր 7 մարդ, որոնցից մեկի դիակը նահանջելիս թողել էին Հայաստանի տարածքում: Եվս 5 ադրբեջանցի զինծառայող էր սպանվել դեկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ ձեռնարկած պատժիչ միջոցառումների ընթացքում: