Արմինֆո.Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, որը Նոր տարին սովոր է դիմավորել տարբեր երկրներում, 2017 թվականը մտադիր է դիմավորել Հայաստանում:
«Մեր ընտանիքում կան բարի ավանդույթներ: Ես, անկեղծ ասած, ամեն տարի Ամանորը դիմավորել եմ աշխարհի տարբեր երկրներում, տարբեր քաղաքաներում, սակայն այս տարի, պետական ծառայության անցնելու հետո, կմնամ Հայաստանում և Ամանորը կդիմավորեմ Ծաղկաձորում», - ասել է Մարտիրոսյանը:
Տրանսպորտի նախարարը դժվարացել է նշել Նոր տարվա հետ կապված ամենավառ մանկական հիշողությունը: Միևնույն ժամանակ, ինչպես նա նշել է, Նոր տարին միշտ որ հույսեր է բոլոր համար` փոքրից մեծ: «Հուսով եմ, որ Նոր տարին նոր հաջողություններ կբերի մեզ բոլորիս», - հայտարարել է նախարարը:
Ընդ որում, ինչպես պարզվել է, իր տանը Վահան Մարտիրոիսյանն ամենաանմիջական առնչությունն ունի Ամանորյա տոնի նախապատրաստմանը: «Մեծ հաճույքով երեխայի հետ միասին զարդարում եմ տոնածառը», - ասել է Մարտիրոսյանը, ափսոսանքով նշելով, որ այս տարի, չնայած այն հագամանքին, որ արդեն մեկ շաբաթ առաջ տանը տոնածառ են դրել, զարդարելու ժամանակ չկա:
Նամակներով Ձմեռ պապին դիմելը Մարտիրոսյան ընտանիքի բարի ավանդույթներից է: Այս տարի, ինչպես նա նշել է, երեխան Ձմեռ պապից նվեր է խնդրել: Եթե Վահան Մարտիրոսյանը դիմեր Ձմեռ պապին, ապա, իր ասելով, նրանից, առաջին հերթին, կխնդրեր խաղաղություն ողջ աշխարհում և զարգացում Հայաստանի համար: «Կխնդրեի Հայ ժողովրդի համար արժանապատիվ կյանք և բարօրություն», - ասել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը: