Արմինֆո.«Ռոստելեկոմը» շնորհավորում է ամանորյա տոների կապակցությամբ և տեղեկացնում, որ տոնական օրերին բոլոր բաժանորդներն իրենց բնակարաններում կկարողանան դիտել 130-ից ավելի լավագույն հեռուստաալիքներ և օգտվել մինչև 100Մբ/վ արագությամբ ինտերնետ կապից (29.12.2016-15.01.2017 ժամանակահատվածում)։
Բացի այդ, ընկերության ֆիլմադարանում (VOD), առանձին ժանրով տեղադրվել են հատուկ ամանորյա 40-ից ավելի ֆիլմեր, որպեսզի բոլոր բաժանորդները, ի թիվս հարյուրավոր նորագույն ֆիլմերի և մուլտֆիլմերի, կարողանան դիտել և զգալ ամանորյա շունչն ու տրամադրությունը։
Բոլոր նրանց համար, ովքեր այցելելու են «Ռոստելեկոմի» վաճառքի և սպասարկման սրահներ (ՎՍՍ), տեղեկացնում ենք, որ տոնական օրերին կգործի հատուկ ամանորյա աշխատանքային գրաֆիկ․ վաճառքի և սպասարկման սրահները կգործեն համաձայն հետևյալ ժամանակացույցի՝
«Ռոստելեկոմը» շնորհավորում է բոլորի տոներն ու մաղթում բարի ժամանց։