Արմինֆո.Դեկտեմբերի 27-ին «Ռոստելեկոմը» ամփոփեց Վանաձորի գրասենյակում անցկացվող «Ստացիր քո սմարթֆոնը կամ պլանշետը» խաղարկության արդյունքները։
Խաղարկությունն անց էր կացվում բոլոր անձանց միջև, ովքեր նոյեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում բաժանորդագրվել էին Վանաձորի՝ Տիգրան Մեծ փողոցի նորաբաց վաճառքի և սպասարկման սրահում։
Վիճակահանության արդյունքում, որն անցկացվում էր 24 բաժանորդագրված անձանց միջև, 4 hաջողակները ստացան պլանշետներ և հեռախոսներ։
Հիշեցնենք, որ Վանաձոր քաղաքում՝ Տիգրան Մեծ պողոտա 20 հասցեում, «Ռոստելեկոմ» ընկերության արդի վաճառքի և սպասարկման սրահը (ՎՍՍ) պաշտոնապես գործում է նոյեմբերի սկզբից։
«Ռոստելեկոմը» երևանյան և մարզային բաժանորդներին շարունակելու է անակնկալներ մատուցել և դրական տրամադրություն ապահովել ողջ տարվա ընթացքում։
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:
2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։
«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:
Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:
2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ: