Արմինֆո. ԱՄՆ-ը կփորձի մոռանալ Հարավային Կովկասը, ինչպես մոռացել է Բալկանները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:
«Արդեն հիմա նկատվում է Հարավային Կովկասի՝ ամերիկյան առաջնային շահերի գոտուց դուրս մնալու միտում: Ես պարզապես չեմ տեսնում գործոններ, որոնք կարող են պահպանել Դոնալդ Թրամփի վարչակազմի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ: Ժողովրդավարության տարածումը նրան չի հուզում, նոր տրանսպորտային միջանցքների ձևավորման համար լրացուցիչ գումարներ ոչ միայն ԱՄՆ-ը, այլ ընդհանրապես ոչ ոք չունի, իսկ նավթը և գազն այժմ աշխարհում հերիքում են»,- ընդգծել է նա:
Սկակովի կանխատեսումների համաձայն, ամերիկյան նոր վարչակազմի համար գերակայություն են Վաշինգտոնի համար ավելի հետաքրքիր ու կարևոր տարածաշրջանները: Ամենից առաջ ԱՄՆ-ը զբաղված կլինի Չինաստանով, Հարավ-Արևելյան Ասիայով, Հնդկաստանով, Մերձավոր Արևելքով, Հյուսիսային Աֆրիկայով: Կովկասի նկատմամբ ամերիկյան իզոլյացիոնիզմը, ըստ նրա, իհարկե, ձեռնտու է կլինի Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին, այնքան էլ սարսափելի չի լինի Հայաստանի և Ադրբեջանի համար, բայց խիստ վախեցնում է Վրաստանին, որտեղ, ինչպես և շատ այլ երկրներում, խաղադրույք էին արել Հիլարի Քլինթոնի հաղթանակի վրա:
Եվ այսօրվա մտահոգությունը Վրաստանում, ըստ նրա, ոչ մի կերպ Թրամփի և Քլինթոնի անձի հետ կապված չէ՝ հիմնված լինելով բացառապես ամերիկանցիների համար Հարավային Կովկասի վերահաս անպիտանության մտավախություններով: Սկակովը գտնում է, որ այսօր Հարավային Կավկասը խաղաղության կարիք ունի, ինչը կարող է ապահովվել արտաքին ուժեղ գործոնի կամ գործոնների միջոցով: Մինչդեռ Ռուսաստանն, ըստ նրա, առնվազն, այսօր այդ դերն ի վիճակի չէ խաղալ: