Arminfo.info



 Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2016 16:21
Դավիթ Ստեփանյան

Ալեքսանդր Ցինկեր. Որևէ լուրջ քաղաքական կառույցի հետ ՀՀԿ դաշինքի ստեղծումը քիչ հավանական է

Ալեքսանդր Ցինկեր. Որևէ լուրջ քաղաքական կառույցի հետ ՀՀԿ դաշինքի ստեղծումը քիչ հավանական է

XV գումարման Քնեսեթի պատգամավոր, Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի /ICES/ նախագահ Ալեքսանդր Ցինկերն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում կանխատեսում է առավել հավանական նախընտրական դասավորությունները Հայաստանում, խոսում Եվրոպայում, ԱՄՆ-ում և Իսրայելում վերջին քաղաքական և սոցիալական միտումների մասին: 
 

Կիսվեք ապրիլի 2-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունների առավել հավանական ելքի կամ ելքի հնարավոր տարբերակների առնչությամբ Ձեր կանխատեսումներով՝ որպես ICES փորձագիտական կենտրոնը գլխավորող մարդ: Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի «վերադարձի» լույսի ներքո Հայաստանում շատերի կողմից կանխատեսվող կոալիցիոն սցենարն այդքան անայլընտրանքային է թվում Ձեզ:

 

2017 ապրիլին նախատեսված խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կընթանան քաղաքական նոր կացութաձևի պայմաններում՝ խորհրդարանա-նախագահական հանրապետությունում: Այստեղից էլ առաջիկա ընտրապայքարի հանդեպ մեծ ուշադրությունը, քանի որ հաղթած կուսակցական ցուցակը կամ դաշինքը կձևավորի գործադիր իշխանության բարձրագույն մարմինը՝ կառավարությունը, որն իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Իսկ վարչապետն իր ձեռքում կկենտրոնացնի երկրի կառավարումը՝ թե խաղաղ ժամանակ, թե պատերազմի ժամանակ: Նման մեծ խաղադրույքների պայմաններում նախընտրական պայքարի շատ կարևոր փուլ է կուսակցական ցուցակի կամ կուսակցությունների դաշինքի արդյունավետ կառուցումը՝ կառավարության հետակա ձևավորման և վարչապետի թեկնածության համար:  

 

Առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն, հատկապես նոր Ընտրական օրենսգրքի գործողության պայմաններում, պետք է բարդ խնդիր լուծի՝ ինչ տեսքով գնալ ընտրությունների. ինքնուրույն կամ դաշինքի կազմում, հնարավոր է, նույնիսկ նոր անվանմամբ: Որպես ՀՀԿ հետ դաշինքի իրական թեկնածու, որը լրացուցիչ ձայն բերելու շանս ունի, կարող է դիտարկվել միայն ՀՅԴ-ին, սակայն, վերջին տեղեկությունների համաձայն, այդ կուսակցության ղեկավարները մտադիր են ինքնուրույն գնալ ընտրությունների: Այս առումով, կարծում եմ, որևէ լուրջ քաղաքական կառույցի հետ ՀՀԿ դաշինքի ստեղծումը քիչ հավանական է: Իհարկե, չի բացառվում հանրապետականների ցուցակում հայ հասարակության նշանավոր անձանց ներառումը՝ ինչպես անկուսակցականների, այնպես էլ գրանցված ոչ մեծ կուսակցությունների ներկայացուցիչների: Հետաքրքրություն է ներկայացնում նաև կոալիցիայի հնարավոր կազմը: ՀՅԴ-ից հետո երկրորդ գործընկերոջ մասին անհրաժեշտ է լուրջ մտածել՝ հաշվի առնելով, որ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ կոալիցիոն մեծամասնության համար ևս մեկ մասնակից պահանջվի: Այստեղ ողջ ուշադրությունը սևեռված է քաղաքականություն վերադարձած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա: Հենց ԲՀԿ-ն կարող է ստանձնել կառուցողական ընդդիմության գործառույթերը՝ մեծ թվով բողոքական ձայներ խլելով այլ կուսակցություններից, իսկ ընտրություններից հետո կոալիցիա կազմելով ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ՝  ստեղծելով ազգային միասնության կոալիցիայի նախատիպ, ինչն օբյեկտիվորեն պահանջված է հայ հասարակությունում՝ գոյություն ունեցող արտաքին սպառնալիքներին հանդիման:

 

Ի՞նչ շանսեր ունի «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը: Արդյո՞ք այն կարող է անակնկալ մատուցել հանրապետականներին ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

 

Գնահատել «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների նորաստեղծ արևմտամետ դաշինքի ներուժն ընտրություններից 4 ամիս առաջ, երբ դեռ պարզ չէ մրցակիցների հստակ կազմը և դեռ նախընտրական արշավը չի սկսվել, պրոֆեսիոնալ չէ:  Հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներով հետևելով ընտրական գործընթացին նախապատրաստմանը՝ կարող եմ ասել, որ այդ կուսակցություններն առանձին նոր խորհրդարանի կազմում հայտնվելու որևէ շանս չունեն, այդ պատճառով միասնական դաշինքի ստեղծումը քաղաքագիտական խելամիտ քայլ է: Թե ով է կանգնած այդ միավոման հետևում, դժվար է ասել: Իհարկե, կա միայն 3 հնարավոր տարբերակ՝ կուսակցությունների ինքնուրույն նախաձեռնություն, Արևմուտքի  կամ իշխանական կառույցների նախաձեռնություն: Այս առնչությամբ կարծիքը նույնիսկ հայ փորձագետների շրջանում առայժմ միանշանակ չէ. պետք է սպասել նոր դաշինքի առաջին իրական քայլերին՝ գնահատելու վերջինիս ինքնուրույնության աստիճանը:

Ինչ վերաբերում է ապրիլին խորհրդարանական ընտրություններում նորաստեղծ դաշինքից հնարավոր անակնկալի հավանականությանը, պետք չէ մոռանալ, որ բողոքական ընտրազանգվածի համար պայքարելու են թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀԱԿ-ը: Իսկ «Ժառանգություն» կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, որը արևմտամետ դաշինքի մեջ չմտավ, նույնպես պատրաստվում է ընդդիմադիր տրամադրված ընտրազանգված ներկայացնել: Դեռ սպասվում է երկար և հետաքրքիր պայքար՝ բազմաթիվ անակնկալներով, այդ պատճառով այսօր կանխատեսումներ անելը վաղ է:

 

Ի՞նչ կարևոր իրադարձություններով առանձնացավ 2016 թ. գլոբալ քաղաքականության «ղարաբաղյան վեկտորը»: Արդյո՞ք այդ  իրադարձությունները, առաջին հերթին՝ ապրիլյան,  տեսանելի հեռանկարում կարգավորման առանձին կոնկրետ ասպեկտների կանխատեսման հնարավորություն և, գլխավորը, հիմք են տալիս:

 

2016 թվականը կհիշվի ադրբեջանական ղեկավարության արկածախնդրությամբ, որը հրետանու, ռազմատեխնիկայի և ավիացիայի կիրառմամբ ԼՂՀ դիրքերը գրոհելու հրաման տվեց իր բանակին: Հարձակումը կասեցվեց, և դիմակայությունը քաղաքական հուն վերադարձավ՝ չնայած այն բանին, որ հակամարտության կարգավորման շուրջ գործընթացը դանդաղընթաց է: Պետք է նշել, որ տարեվերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվացել են և կոչ են արել Երևանին և Բաքվին՝ սկսել/ վերսկսել Ղարաբաղի շուրջ բանակցությունները: Համանախագահները բանակցությունների հիմք են համարում Հելսինկյան եզրափակիչ ակտի տեխնոլոգիական սկզբունքները, որոնք, կարծում եմ, վիճահարույց են, և, ամենայն հավանականությամբ, իրականանալի չեն: Այս առումով ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում ակնկալելը դժվար է: Ավելացնենք նաև ավելի քան 10 տարի առաջ ստեղծված տարօրինակ իրավիճակը, երբ Լեռնային Ղարաբաղը  դուրսմղվեց բանակցային գործընթացից: Հնարավոր է, այժմ ժամանակն է ընդլայնելու բանակցությունների ձևաչափը և համապատասխանեցնել այն հակամարտության ձևաչափին:

 

Ուկրաինային և Վրաստանին առանց վիզայի ռեժիմի տրամադրման պայմանների հարցում Եվրամիության և Եվրախորհրդարանի կողմից ձեռքբերված փոխզիջումը հերթական անգամ ցույց տվեց դեպի Արևմուտք  այդ երկրների ընթացքի իրականությունը: Գնահատեք հհակառակ  ուղղությամբ Հայաստանի ընթացքի հեռանկարները:

 

Ես չունեմ դեղատոմս, թե Հայաստանի համար որ վեկտորն է ավելի լավ՝ արևմտամետ, թե եվրասիամետ: Բայց շատ կցանկանայի, որ ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետության ղեկին լինեն հայամետ քաղաքական գործիչներ, ովքեր իրականում հասկանում են իրենց ժողովրդի պահանջմունքները և պետության զարգացման այս կամ այն վեկտորի իրականությունը:  

 

ԱՄՆ ընտրություններում Թրամփի՝ բոլորի համար անսպասելի հաղթանակը, BREXIT-ը, «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցության և նույնիսկ հաղթանակի հեռանկարները, «ռուսամետ» թեկնածուների հաղթանակը Մոլդովայում, Բուլղարիակում  և այլ անակնկալներ ընդհանուր գործընթացի մա՞ս են կազմում: Եթե այո,  նշեք հնարավոր հետևանքները:

 

Եվրոպայում ազգայնական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերի վերելքի ընդհանուր միտումը պարզելու փորձը հանգեցնում է հետևյալ եզրահանգման՝ «ժողովուրդները հոգնել են իրենց քաղաքական ընտրախավերի գործողություններից, որոնք զբաղվում են ինտեգրացիոն գործընթացներով՝ ի վնաս ազգային գործընթացների»:  Դոնալդ Թրամփն իր նախընտրական արշավը կենտրոնացրեց միջին վիճակագրական ամերիկացու վրա ու հաղթեց; BREXIT-ի կողմնակիցները պահանջեցին որոշումների կայացման ինքնուրույնություն ու հաղթեցին;  Բուլղարիայի և Մոլդովայի ընտրողները՝ հիասթափված սոցիալ-տնտեսական դրությունից, նախապատվությունը տվեցին ընդդիմության ներկայացուցիչներին և հաղթեցին: 2017 թվականին տեղի կունենան ընտրություններ Ֆրանսիայում և Գերմանիայում, և փորձագետը չի բացառում, որ այդ միտումը կշարունակվի: Կարծում եմ՝ Ֆրանսիայի գործող նախագահ սոցիալիստ Օլանդին կփոխարինի կոնսերվատոր Ֆայոնը, իսկ ահա Անգելա Մերկելը, օպերատիվորեն շտկելով միգրացոին քաղաքական պլատֆորմը, չորրորդ անգամ կանցլերի պաշտոնում ընտրվելու շանս ունի: Այսօր դժվար է կանխատեսել, թե դեպի ուր կգնա միացյալ Եվրոպան: Առավելապես դա կապված կլինի նաև այդ ուղղութամբ Թրամփի նոր վարչակազմի քաղաքականությունից: Եվրոպական նախագիծը կորցնում է իր գրավչությունը, իսկ եվրահոռետեսության միտումը թափ է հավաքում, նշանակում է՝ հնարավոր է ԵՄ վերաֆորմատավորում և/կամ դրա հիման վրա երկրների երկու-երեք դաշինքի ստեղծում: Ինչ վերաբերում է Եվրամիության հակառուսական վեկտորին, առաջիկա տարիներին, կարծում եմ, կտրուկ փոփոխություններ սպասել պետք չէ: 

 

Որքանով տեղյակ եմ, հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը ընդհանուր առմամբ բավական բացասաբար ընկալվեց Իսրայելում: Ի՞նչ պատճառներով՝ հաշվի առնելով, որ Երուսաղեմի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն ակնհայտորեն լավագույնը չէին Օբամայի դեմոկրատական վարչակազմի իշխանավարության ժամանակաշրջանում:

 

Ես այդպես չեմ կարծում: Հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի իշխանության գալը մեծ սպասումներ առաջ բերեց Իսրայելում:  Կարծիքը, որ մեր երկրների հարաբերություններն Օբամայի օրոք կտրուկ վատթարացել են, այնքան էլ միանշանակ չէ: Երկրների առաջնորդների միջև անձնական հարաբերությունները, իրոք, տարբեր պատճառներով չեն դասավորվել, բայց դա չի ազդել ԱՄՆ և Իսրայելի ռազմավարական գործընկերության մակարդակի վրա:  Իսրայելում սպասումները կապված են այն բանի հետ, որ ԱՄՆ ապագա հանրապետական վարչակազմի հետ ավելի հեշտ կլինի համագործակցել, քան դեմոկրատների հետ: Ավելի հեշտ՝ ամենևին ոչ այն պատճառով, որ Թրմափի հետ ավելի հեշտ կլինի պայմանավորվել անձնական մակարդակով, այլ՝ որովհետև Հանրապետական կուսակցության՝ պաղեստինա-իսրայելական համարտությանն առնչվող քաղաքական պլատֆորմն ավելի ընդունելի է շատերի համար Իսրայելի խորհրդարանում:

Իսկ դա իր հերթին թույլ է տալիս ակնկալել, որ ռազմավարական փոխըմբռնման դեպքում խնդիրները փոխզիջումային լուծում կգտնեն: Բայց այս ամենը ապագայում, իսկ առայժմ պետք է սպասել ԱՄՆ նոր նախագահի պաշտոնակալմանը:  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից սահմանազատման սկզբունքների համաձայնեցումըՊետդեպարտամենտ. ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից սահմանազատման սկզբունքների համաձայնեցումը
ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել լուծել բոլոր հարցերը՝ հարաբերությունների կարգավորման համարՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել լուծել բոլոր հարցերը՝ հարաբերությունների կարգավորման համար
Հարաբերությունների վատթարացման պատճառով Բաքվում որոշել են փակել ֆրանսիական վարժարանըՀարաբերությունների վատթարացման պատճառով Բաքվում որոշել են փակել ֆրանսիական վարժարանը
"Թաթոյան" հիմնադրամ. կառավարության ղեկավարն Ադրբեջանին զիջում է տարածքներ, որոնք խաթարում են Հայաստանի անվտանգությունն ու մարդկանց իրավունքները
Մահացել է հայտնի դիվանագետ և խաղաղարար Վլադիմիր ԿազիմիրովըՄահացել է հայտնի դիվանագետ և խաղաղարար Վլադիմիր Կազիմիրովը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
"Մենք նրանց՝ գյուղեր, նրանք մեզ՝ ռիսկերի նվազեցում". վարչապետի աշխատակազմում մեկնաբանել են ՀՀ և ԱՀ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հաղորդագրությունը
«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
ԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումըԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումը
Դեսպանություն. Միացյալ Նահանգները հանձնառու է անդրազգային հանցավորության դեմ պայքարում և օրենքի գերակայության ապահովման հարցերում Հայաստանի հետ գործակցությանըԴեսպանություն. Միացյալ Նահանգները հանձնառու է անդրազգային հանցավորության դեմ պայքարում և օրենքի գերակայության ապահովման հարցերում Հայաստանի հետ գործակցությանը
Լույս է տեսել Զոհրաբ Ըռքոյանի և Մհեր Քումունցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմըԼույս է տեսել Զոհրաբ Ըռքոյանի և Մհեր Քումունցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը
Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Jewellery Academy  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքներըԳեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Jewellery Academy  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները
Ստեփանյան. Արցախից փախստականների շուրջ 35 տոկոսը մտածում է Հայաստանից մեկնելու մասինՍտեփանյան. Արցախից փախստականների շուրջ 35 տոկոսը մտածում է Հայաստանից մեկնելու մասին
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակում
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
Եվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանըԵվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակըԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Պետդումայի պատգամավոր Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին. Գրիբոյեդովներ ու Բաղրամյաններ չհայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղումՊետդումայի պատգամավոր Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին. Գրիբոյեդովներ ու Բաղրամյաններ չհայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում
Մայքլ Գյուրջյանի Մայքլ Գյուրջյանի "Ամերիկացին» մրցանակի է արժանացել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության մի քանի անվանակարգերում
Պաշտպանության նախկին նախարար. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ Պաշտպանության նախկին նախարար. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ "զննել", իբր, ոչ պիտանի հրթիռները
Քաղաքագետ. Քաղաքագետ. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացման համատեքստում
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ ԱզնավուրինԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Կոտայքում Կովալենկո Շահգալդյանի մարզպետ եղած ժամանակ վաճառված հողատարածքը վերադարձվել է պետությանըԿոտայքում Կովալենկո Շահգալդյանի մարզպետ եղած ժամանակ վաճառված հողատարածքը վերադարձվել է պետությանը
Ժան-Քրիստոֆ Բյուիսոն. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիներն օկուպացված ԱրցախումԺան-Քրիստոֆ Բյուիսոն. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիներն օկուպացված Արցախում
Երևանում ապատեղեկատվություն են որակել Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի բրյուսելյան հանդիպման գաղտնի օրակարգի մասին հաղորդումներըԵրևանում ապատեղեկատվություն են որակել Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի բրյուսելյան հանդիպման գաղտնի օրակարգի մասին հաղորդումները
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. ինչ է հայտնի այս ժամինԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. ինչ է հայտնի այս ժամին
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանը կարձանագրի ձեռագրերի վերականգնման նոր նշաձող և կընդլայնի միջազգային համագործակցության շրջանակներըԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանը կարձանագրի ձեռագրերի վերականգնման նոր նշաձող և կընդլայնի միջազգային համագործակցության շրջանակները
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնիՓասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև