Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինին է ներկայացրել մի շարք հիմնարար հարցեր, որոնք կարող են խթանել ինտեգրման գործընթացը: Ինչպես հաղորդում է kremlin.ru կայքը, հանդիպումը նվիրված էր Եվրասիական տնտեսական Գերագույն խորհրդի նիստի նախապատրաստմանը, որը տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգում, դեկտեմբերի 26-ին:
«Դուք արդեն գրեթե մեկ տարի գտնվում եք այս պաշտոնում, գիտեմ, որ ակտիվորեն եք աշխատում, կան բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ: Իմ կարծիքով դրանք շատ հետաքրքիր և խոստումնալից բաներ են, որովհետև այն, ինչ արվել է - դա պարզապես հիմքն է: Կապիտալի, ապրանքների, մարդկանց ազատ տեղաշարժը - դա միայն հիմքն է, որպեսզի առաջ շարժվենք առաջնահերթ ոլորտներում, որոնք առավել հետաքրքիր և հեռանկարային են մեր միության բոլոր երկրների ընդհանուր մրցունակության բարելավման առումով», - հայտարարել է ՌԴ նախագահը: Ինչպես, իր հերթին, նշել է Սարգսյանը, հանդիպման համար, Եվրասիական տնտեսական Գերագույն խորհրդի նիստին պատրաստվել շուրջ 25 հարց, և դրանք պարունակում են շատ լուրջ ներուժ, այդ թվում նաև ԵԱՏՄ երկրներում տնտեսական աճի խթանման առումով: