Արմինֆո. Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցավ փորձագիտական սեմինար, որը նվիրված էր վստահության ամրապնդմանը և խաղաղության պահպանմանը Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Սեմինարը կազմակերպվել էր LINKS ոչ-կառավարական կազմակերպության կողմից, ԵՄ եվրոպական քաղաքականության կենտրոնի հետ համատեղ: Սեմինարին ներկա էին դիվանագետներ և փորձագետներ Հայաստանից և Ադրբեջանից, ԵՄ ինստիտուտների ներկայացուցիչներ, ՆԱՏՕ-ի և ԵՄ փորձագետներ:
Սեմինարում ելույթ է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերտ Զալբերը: Զեկույցներով հանդես են եկել դեսպան Ժակ Ֆորը - ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ֆրանսիացի համանախագահ, դոկտեր Թրեյսի Ջերմանը – Լոնդոնի թագավորական քոլեջի դեպարտամենտից, դոկտեր Դենիս Սամութը – LINKS-ի գործադիր տնօրեն և Ամանդա Փոլը – EPC ավագ վերլուծաբան: Ադրբեջանական կողմից, սեմինարը, որին մասնակցում էին Գյուլշան Փաշաևան – Ադրբեջանի նախագահին ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, իսկ Հայաստանից`Բենիամին Պողոսյանը - ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանության հետազոտությունների Հայկական ազգային ինստիտուտի փոխնախագահ:
LINKS-ի փոխանցմամբ, սեմինարի մասնակիցները քննարկել մի փաստաթուղթ, որի հեղինակներն են Դենիս Սամմուտը և Ամանդա Փոլը: Այն հրապարկվել է Եվրոպական քաղաքականության կենտրոնի կողմից, սեպտեմբերին, «Լեռմային Ղարաբաղ. արդյոք ժամանակն է, որպեսզի օրակարգը լրացվի խաղաղության և վստահության միջոցառումներով» (ազատ թարգմանություն – Հեղ.): Իսկ թե ինչի մասին է ասված փաստաթղթում, և հատկապես որ հիմնախնդիրներն են քննարկել սեմինարի մասնակիցները, չի հաղորդվում: