Արմինֆո.Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ԵՄ հետ համագործակցության հնարավորությունները չի սահմանափակում, դեկտեմբերի 7-ին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա նշել է, որ ԵՄ-ն խոշորագույն դոնորներից և ներդրողներից մեկն է Հայաստանում: «Խորացնելով գործընկերությունը ԵԱՏՄ երկրների հետ, մենք չպետք է վնասենք ԵՄ հետ համագործակցությանը: Մենք սահմանափակումներ չունենք ԵՄ հետ համագործակցության, ներդրումների և երկխոսության առնչությամբ»,- նշել է Կարապետյանը՝ ավելացնելով, որ բաց և թափանցիկ երկխոսություն է վարում եվրոպացի գործընկերների հետ: