Արմինֆո. Նախնական որոշման համաձայն, ՀՅԴ կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ըստ որում, նա չի բացառել, որ մինչև ընտրություններ այդ որոշումը կարող է փոխվել: Դաշնակցականը դժվարացել է պատասխանել ընտություններին մասնակցելու համար ՀՀԿ հետ դաշինք ձևավորելու հնարավորությանն առնչվող հարցին: «Կան շատ հարցեր, որոնք անհրաժեշտ է համաձայնեցնել»,- ընդգծել է նա: Ռուստամյանն ավելացրել է, որ ՀՀԿ հետ համագործակցությունից ՀՅԴ կայուն ընտրազանգվածը չի հիասթափվի: «Դրանում է գաղափարախոսական կուսակցությունների առավելությունը»,- հայտարարել է նա:
Ռուստամյանը չի բացառել նաև, որ մի շարք նախկին դաշնակցականներ, այդ թվում՝ Ռուբիկ Հակոբյանը, կրկին կանդամակցեն կուսակցությանը: «Բոլոր նրանք, ովքեր ՀՅԴ անդամ են եղել և վերջինիս արժեքների կրող են, անկախ այն բանից, թե ինչու են լքել կուսակցության շարքերը, շարունակում են այդպիսին մնալ»,- ընդգծել է նա: Նա նաև հայտարարել է որ «Բարգավաճ Հայաստանի» նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի մեծ քաղաքականություն վերադարձի մեջ որևէ վատ բան չի տեսնում: