Արմինֆո. Պաշտոնական Բաքուն արգելել է Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարար Բրունո Լե Ռուի այցն Ադրբեջան:
«Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարար Բրունո Լե Ռուն ֆրանսիական խորհրդարանի պատգամավորի կարգավիճակով 2015 թ. սեպտեմբերին ապօրինի այցելել է Լեռնային Ղարաբաղ: Նրա անունը ներառվել է անցանկալի անձանց ցուցակում: Յուրաքանչյուր արտասահմանցու անունը, ով ապօրնի այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ խախտելով երկրի օրենքները, վերջնիս ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, անկախ պաշտոնից ու դիրքից, ներառվում է անցանկալի անձանց ցուցակում»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հայտնում է haqqin.az-ը:
Նշենք, որ Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարար Բրունո Լե Ռուն հայտնի է իր հայամետ քաղաքական հայացքներով, բազմիցս այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: