Արմինֆո. Հայաստանում հիշում են Սպիտակի երկրաշարժի զոհերին:
Դեկտեմբերի 7-ին ողբերգության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվում նաև ռուսական 102-րդ ռազմակայանի զինվորական ավանում: «Զինվորական փառք» հուշահամալիրում կայացել է Գյումրիի կայազորի ստորաբաժանումների հավաք: ՌԴ հարավային զինվորական օկրուգի զորամիավորման հրամանատարի` հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով տեղակալ հայր Անդրեյը հիշատակի արարողություն է անցկացրել, զինծառայողները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Գյումրիում ռուս զինվորների շիրիմներին ու Սպիտակի երկրաշարժի հետևանքները վերացրած զինվորների հուշարձանին:
Հիշատակի արարողություններ են անցկացվում նաև Սպիտակում, որտեղ կանգնեցվել է զոհերի հուշարձան:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակում: Երկրաշարժի հետրևանքով շարքից դուրս եկավ ՀԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40%-ը, ավերվեցին բազմաթիվ բնակավայրեր: Պաշտոնական տվյալների համաձայն, երկրաշարժի հետևանքով զոհվեց առնվազն 25 հազար մարդ, 19 հազարը դարձան հաշմանդամ, 514 հազար մարդ մնաց անօթևան: