Արմինֆո.Դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան Առինջ գյուղում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Ինչպես գրել է «Ժամանակ» թերթը, նրանց առանձնազրույցը տևել է 3 ժամից ավել: Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում հստակեցվել են Ծառուկյանի մեծ քաղաքականություն վերադարձին և հետընտրական հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացել էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ առճակատումից հետո, երբ որոշել էր անցնել արմատական ընդդիմության ճամբար: Սակայն, ինչպես ավելի վաղ հաղորդել էին ԱրմԻնֆո-ի` նախագահի աշխատակազմին մոտ աղբյուրները, Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել քաղաքկանություն վերադառնալու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ հետ մեկ դաշինքում համախմբելու շուրջ:
Միևնույն ժամանակ, դեկտեմբերի 5-ին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե երկրի հազարավոր քաղաքացիների խնդրանքով Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն: Զոհրաբյանի ասելով, Ծառուկյանը, միանշանակ, գործելու է ընդդիմադիր դաշտում, հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԲՀԿ-ն չի փոխել իր քաղքական գիծը»: Զոհրաբյանը նաև չի բացառել, որ Ծառուկյանը կրկին կարող է գլխավորել կուսակցությունը: «Նա վերադառնում է, որպեսզի երկրում լուրջ բարեփոխումներ իրականացնի», - հավաստիացրել է Զոհրաբյանը: Պատգամավորը հաղորդել է, որ Ծառուկյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ և կպատասխանի բազմաթիվ հարցերի: