Արմինֆո. ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն արձագանքել է վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե` ՀՀԿ անդամակցությունից հետո իր վարկանիշն ընկել է:
«ՀՀԿ անդամ լինելը պատիվ է ու հպարտություն: Յուրաքանչյուր հանրապետական դա պետք է գիտակցի», - նշել է Շարմազանովը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Ընդ որում նա խոստովանել է, որ աշխարհի ոչ մի երկրում իշխանությունը ժողովրդականություն չի վայելում, քանի որ առկա իրավիճակի համար ողջ պատասխանատվությունն ընկնում է նրա վրա, և դժոհության բոլոր սլաքները նույնպես ուղղված են նրա վրա: «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որը դառնում է ՀՀԿ անդամ, պետք է գիտակցի, որ, չնայած բոլոր թերություններին, ՀՀԿ-ն եղել է, կա և, հուսով եմ, կլինի մեր անկախ պետականության անկյունաքարը: Մենք մյուս բոլոր քաղաքական ուժերից տարբերվում են այն բանով, որ չենք ստում և գիտակցում ենք մեր սխալները», - ամփոփել է փոխխոսնակը:
Հիշեցնենք, որ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանել էր, որ ՀՀԿ անդամակցությունից հետո իր վարկանիշն ընկել է: