Արմինֆո.ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը կոռոպցիայի դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
«Առայժ այն ամենն, ինչ կոռուպցիայի դեմ պայքարի մասին լսել եմ նոր կառավարությունից, վստահություն է նեշնչում: Կարծում եմ, վարչապետը կարձագանքի այդ խնդրին: Կոռուպցիայի դեմ հարկավոր է պայքարել, քանի որ այն խոչընդոտում է բիզնեսի զարգացմանն ու նոր ներդրումների նեգրավմանը: Այն նաև կարող է սպառնալիք դառնալ ազգային անվտանգության համար: Կարծում եմ, վարչապետը դա հասկանում է, և դա նրան մտահոգում է», - ընդգծել է ամերիկացի դիվանագետը: Նրա կարծիքով, կոռուպցիայի դեմ պայքարի գործում լուրջ դեր է խաղում նաև հետաքննող լրագրությունը», – եզրափեակել է Միլսը:
Ավելացնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած ծրագրի գերակայությունների թվում է արհեստական մենաշնորհների վերացումը և պայքարը կոռուպցիայի դեմ: Մասնավորապես, ընդգծվում է, որ եռամսյա ժամկետում կառավարությունը մտադիր է քրեականացնել ապօրինի հարստացումը և վեցամսյա ժամկետում ներդնել համապատասխան օրենքների կիրառումը երաշխավորող մեխանիզմներ: