Արմինֆո. Քաղաքական ուժերի հիմնական մասը Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի հարցում չի կողմնորոշվել:
Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում համագործայցության վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ է ստացել, սակայն այդ հարցում առայժմ չի շտապի: Ըստ որում, նա հայտարարել է, որ ՀԱԿ և Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցության համագործակցությունը չափազանց սերտ է, և, անշուշտ, այն կշարունակվի նաև ապրիլյան ընտրությունների ընթացքում: Ըստ որում, նա չի ցանկացել պատասխանել հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը համագործակցության վերաբերյալ առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից, որոնք հայտարարել են ընտրություններին համատեղ մասնակցելու մտադրության մասին:
«Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանը հայտարարել է, որ հիշյալ քաղաքական ուժը մտադիր է ընտրություններին մասնակցել նախընտրական դաշինքի միջոցով, սակայն չի հստակեցրել, թե հատկապես որ ուժի հետ: Ըստ որում, նա հայտարարել է, որ կուսակցությունների հետ բանակցությունները դեռ շարունակվում են: «Մենք հանդես ենք գալիս լայն համախմբման օգտին, սակայն այն պետք է հիմնված լինի գաղափարախոսական ընդհանրության վրա»,- ընդգծել է նա: Քաղաքական գործիչը հերքել է նաև տեղեկությունը, որ «Համախմբումը» համագործակցության առաջարկ է արել «Քաղաքացիական պայմանագրին» և «Լուսավոր Հայաստանին» , սակայն վերջիններս չեն ընդունել այն:
«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը նույնպես հայտարարել է, որ խորհրդակցություններ են անցկացվում շատ քաղաքական ուժերի հետ: Սակայն, նրա խոսքով, համագործակցություն հնարավոր է միայն այն ուժերի հետ, որոնք իրենց ողջ գործունեության ընթացքում ղեկավարվել են սկզբունքներով, չեն փոխել իրենց դիրքորոշումները և խամաճիկային քաղաքականություն չեն վարել: Նա նշել է նաև, որ համագործակցության շուրջ բանակցություններ են անցկացվել նաև «Քաղաքացիական պայմանագրի» և «Լուսավոր Հայաստանի» հետ, սակայն, իր համար անհասկանալի պատճառներով, դրանք հաջողությամբ չեն պսակվել: «Բարգավաճ Հայաստանի» հետ հնարավոր համագործակցության առնչությամբ Ուրիխանյանը հայտարարել է, որ դա կախված այն բանից, թե ինչ ձևաչափով կլինի քաղաքականություն Գագիկ Ծառուկյանի վերադարձը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն իր հերթին հայտարարել է, որ իր գլխավորած կուսակցությունն ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով, որում, սակայն, տեղ կգտնեն նար այլ ուժերի ներկայացուցիչներ, ովքեր ազատ հայացքներ և արևմտյան արժեքներ ունեն: «Վստահ եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել 5% շեմը»,- ընդգծել է նա: Քաղաքական գործիչը հերքել է նաև տեղեկությունը, որ «Ազատ դեմոկրատները» համագործակցություն են առաջարկել Վարդան Օսկանյանի «Համախմբում» և Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցություններին, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագրին» և « Լուսավոր Հայաստանին», սակայն վերջիններս չեն համաձայնել համագործակցել:
Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան 2017 թ. ապրիլի 2-ին: Դեկտեմբերի 2-ին «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները նախընտրական համախմբման շուրջ քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել: