Արմինֆո. Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5-6-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով:
Ինչպես հաղորդում է ԱԻՆ-ը, դեկտեմբերի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ին, 6-ի գիշերը շրջանների մեծ մասում, 6-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ արագությամբ: Դեկտեմբերի 5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:
Երևանում դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին, 6-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում` թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև: