Արմինֆո. Դեկտեմբերի 5-ի ժամը 11.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սրավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից պարբերաբար կապ է հաստատվում Վրաստանի ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով տեղեկատվություն է տրամադրում Լարսի ավտոճանապարհի վերաբերյալ: Կապ է հաստատվել Հվ. Օսեթիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրել է, որ անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 120 մարդատար ավտոմեքենա, 13 միկրոավտոբուս, 5 ավտոբուս, 420 բեռնատար:
Լարսի ճանապարհը փակ է է ձնահյուսի վտանգի առնչությամբ: