Արմինֆո.Անկախ, ապահով, արդար և մտավոր - այսպիսի Հայաստան է տեսնում վարչապետ Կարեն Կարապետյանը 20 տարի անց: Այս մասին նա հայտարարել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունում կայացած մամուլի ասուլիսում:
Անդրադառնալով վարչապետի պաշտոնում իր նշանակմանը, Կարապետյանն ընդգծել է, որ չէր համաձայնվի գլխավորել Հայաստանի կառավարությանը վեց ամիսների ընթացքում, մինչև առաջիկա խորհրդարանական ընտրություններն ապրիլին: «Ես ունեմ շատ ավելի երկարաժամկետ ծրագրեր: Բայց թե ինչքան կմնան վարչապետի պաշտոնում, դժվար է ասել` եթե լինեմ արդյունավետ - կշարունակեմ աշխատել ոչ, կհեռանամ», - ասել է նա:
Իր գործունեության առաջնահերթությունների շարքում վարչապետ նշել է ստվերի դեմ պայքարի անհրաժեշտությունը, առանց որի տնտեսությունը պարզապես չի կարող զարգանալ: Այս համատեքստում նա խոստացել է կոշտ պայքար մղել անօրինականության դրսևորումների դեմ, և անհրաժեշտության դեպքում նույնիսկ պատասխանատվության ենթարկել մեղավորներին, այդ թվում նաև պաշտոնյաներին: «Դրան սպասում է հասարակությունը, դա անհրաժեշտ է հանրային վստահությունը բարձրացնելու համար», - ասել է վարչապետը:
Արձագանքելով այն մեկնաբանություններին, որ իշխանական կառույցներում կան պաշտոնյաներ, ովքեր հանդիսանում են խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, Կարապետյանն ասել է, որ ապագայում այն պետք է վերացնել: «Բայց հիմա մի փոքր այլ իրավիճակ է: Ես ինքս նոր կառավարությունը հրավիրեցի մարդկանց, ովքեր հաջողակ կառավարիչներ են և խոշոր բիզնեսի սեփականատերեր: Ինչո”ւ դա արեցի: Քանի որ վստահ էի, որ նրանք կառավարման ոլորտի իրենց հմտությունները նրանք հաջողությամբ կիրականացրեն նաև պետական հատվածում, իսկ բիզնեսի առկայությունը ենթադրում է, որ նրանց աչքը պետական գույքի վրա չի լինի», - ասել է վարչապետը: