Արմինֆո.ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է ժողովրդի ապստամբության իրավունքի վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած հայտարարության նախագիծը, որում փորձ էր արվում արդարացնել հուլիսին ՊՊԾ գնդի տարածքը զավթած «Սասնա Ծռերի» գործողությունները:
Փորձելով պաշտպանել իր նախաձեռնած փաստաթուղթը` Փոստանջյանը, մասնավորապես, հայտարարել է, որ «Սասնա Ծռերի» կողմից ՊՊԾ գնդի զավթումն ապստամբություն էր, որը հիշեցնում է 1901 թվականին գեներալ Անդրանիկ Օզանյանի ղեկավարած ապստամբությունը: Միայն թե` այն ժամանակ ժողովուրդը պայքարում էր ընդդեմ Օսմանյան կայսրության, այժմ` ընդդեմ ՀՀԿ կողմից հարստահարման:
«Սասնա Ծռերը» փորձեցին ժողովրդին ազատագրել ՀՀԿ լծից. դա ապստամբություն էր, և դա քրեորեն պատժելի գործողություն չէ», - հայտարարել է Փոստանջյանը` հիշատակելով լիբիական ապստամբությունը և բռնապետ Քադաֆիի ճակատագիրը:
Սակայն նրա փաստարկները չե համոզել պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներին, և հայտարարության նախագիծը մերժվել է: