Արմինֆո.ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հետ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր նախագահ Թրամփին և նրա թիմին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան համագործակցության արդի բարձր մակարդակը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում ոչ միայն կպահպանվի, այլև նոր լիցք կստանա: Անդրադարձ է եղել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: