Արմինֆո.ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շնորհավորել է Հայաստանին ՖՄԿ XVII գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշման առնչությամբ:
«Անտանանարիվոյում կայացած Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովը միաձայն որոշում ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը 2018 թվականին անցկացնել Հայաստանում:
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանին նման որոշման և ի նպաստ Ֆրանկոֆոնիայի դավանած արժեքների և գաղափարների նկատմամբ ստանձնած հանձնառության համար: Կասկած չունեմ, որ այն առիթը կլինի առաջ մղելու Ֆրանսերենի դերը Հայաստանում»,- ընդգծել է նա: