Արմինֆո.ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ ամբիոնից «Կոսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների մասին խոսելիս դժգոհություն է հայտնել ՀՀՇ հասցեին (որի կորիզից հետագայում ստեղծվել է ՀԱԿ-ը) փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի քննադատության առնչությամբ:
Զուրաբյանը, մասնավորապես, Նաղդալյանին հիշեցրել է նրա անցյալը, ընդգծելով, որ նա իրավունք չունի քննադատելու ՀՀՇ և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ Նաղդալյանը ժամանակին եղել է ՀՀՇ ամենամոլի երկրպագու, աջակցել է ՀՀՇ գործունեությանը` համերաշխություն և հիացմունք հայտնելով նրանով ու նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանով, նունիսկ, եղել է նրանց համամասնական ցուցակում: Այդ ֆոնին Զուրաբյանն, առնվազն, անբարոյական է համարել Նաղդալյանի այն հայտարարությունը, թե ՀՀՇ օրոք պաշտոնների էին նշանակվում «պոլի փետերը»: Զուրաբյանն ընդգծել է, որ ՀՀԿ-ից ոչ ոք իրավունք չունի քննադատելու նախկին իշխանություններին, քանի որ այդ կուսակցության շատ ականավոր ներկայացուցիչներ եղել են ՀՀՇ անդամ կամ կողմնակից, իսկ ՀՀԿ հիմնադիր աշոտ Նավասարդյանը ժամանակին հայտարարել էր, թե Հայաստանի նախագահի պաշտոնի համար չի կարող լինել ավելի լավ թեկնածու` քան Լևոն Տեր-Պետրասյանը:
Խոսելով «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ բուն օրինագծի մասին` Զուրաբյանը նշել է, որ իր կառավարման տարիներին ՀՀԿ-ն արել է հնարավոր ամեն ինչ Հայաստանում միակուսակցական համակարգ հաստատելու համար` օգտագործելով բոլոր ֆինանսական և վարչական ռեսուրսները դրա բարգավաճման համար և ճնշելով մյուս քաղաքական ուժերին: «Եթե իշխանություններն իրոք ցանկանում են Հայաստանում բազմակուսակցական ժողովրդավարական համակարգ հաստատել, նրանք պետք է աջակցեն գոյություն ունեցող քաղաքական ուժերի ամրապնդմանը` նրանց տրամադրելով ֆինանսական աջակցություն: Լավ կլիներ, եթե օրենքում ամրագրվեր քաղաքական ուժերին 1 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ դրույթ: Հակառակ դեպքում օրենքը կլինի դեկորատիվ բնույթի», - հավաստիացրել է ընդդիմադիր գործիչը: